f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛.Վարդան Ավագյանը դատապարտված է եղել սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու և անզգուշությամբ զանգվածաբար մարդկանց «Հեպատիտ C»-ով  վարակելու համար


Երեկ Mediaport թելեգրամյան ալիքը լուսանկարներ էր տարածել առ այն, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։ Տեղեկությունը, բնականաբար, շոկային էր մի քանի պատաճառներով․ նախ, որ խոսքը պատերազմում զոհված զինծառայողների մասունքների մասին է, որոնք կյանքը զոհել են հայրենիքի պաշտպանության համար, և որոնց մարմինները պոլիէթիլենային տոպարակներով փաթաթված պահել են մի «բորբոսնած պադվալում», լուսանկարներից էլ երևում է, որ այն ամենևին սառնարան չէ, այլ ընդամենը նկուղ։ Բացի այդ, պատերազմն ավարտվել է 7 ամիս առաջ, և փաստորեն, մինչ այժմ կան դիկաներ, որոնք դեռ չեն հուղարկավորվել։ Զարմանալի չէ, որ դիակները պահվել են հենց «Աբովյանի՝ տուբերկուլյոզի դիսպանսերով», որի տնօրենը Վարդան Ավագյանն է։ Պարզվում է, որ 2017 թվականին Վարդան Ավագյանը դատապարտված է եղել սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու և անզգուշությամբ զանգվածաբար մարդկանց «Հեպատիտ C»-ով  վարակելու համար։ Ավագյանի մեղադրական եզրակացության մեջ կարդում ենք հետևյալը․


«Վարդան Ավագյանը 2005 թվականի մայիսի 5-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը զբաղեցնելով «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում (բաժանմունքներում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելում և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում և իրականացում» N 3.1.6-011-09 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի 63-րդ կետի պահանջների համաձայն հանդիսանալով բժշկական կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման համալիր սանիտարահամաճարակային միջոցառումներին կազմակերպման և իրականացման պատասխանատու անձ, չկատարելով որպես բժշկական կենտրոնի տնօրենի իր պարտականությունները, ՀՀ ԱՆ 2009 թվականի մարտի 27-ի թիվ 03-Ն հրամանի 64-րդ և 65-րդ կետերով սահմանված կարգով չի կազմավորել վարակի հսկողության աշխատանքային խումբ և չի կազմել վարակի հսկողության ծրագիր, որի հետևանքով «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրահատական բլոկում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրները օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպ» սարքը ախտահանվել են ՀՀ ԱՆ 2009 թվականի մարտի 27-ի թիվ 03-Ն հրամանի 176-րդ, 177-րդ կետերի, ՀՀ ԱՆ 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի 4-րդ հավելվածի և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 2991-Ա հրամանով հաստատված «Բժշկական նշանակության իրերի վարակային անվտանգության ապահովում» մեթոդական ուղեցույցի 5-րդ բաժնի պահանջների խախտումներով` առաջացնելով բժշկական կենտրոնում վիրահատված Ծերուն Դավթյանի, Դերենիկ Աթայանի, Խաչատուր Մարությանի, Մյասնիկ Ավագյանի, Գոռ Համբարձումյանի, Ռենիկ Զաքարյանի, Արման Իսրայելյանի, Մարինե Մկրտչյանի, Գևորգ Բադալյանի, Հարություն Պողոսյանի, Պրուդիկ Սարգսյանի, Անահիտ Դավթյանի, Կարինե Մկոյանի, Էմմա Բաբայանի վիրուսային «Հեպատիտ Ց» հիվանդությամբ հիվանդացում, որի արդյունքում վերջինների առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»։ Արդյունքում դատարանը վճռել է Վարդան Ավագյանին ազատազրկել 1 տարի ժամկետով․

«Վարդան Ժորայի Ավագյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Վարդան Ժորայի Ավագյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

Վարդան Ժորայի Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- ասված է դատարանի վճռում։

Վարդան Ժորայի Ավագյան դիահերձարան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին