f

Անկախ

Աշխատաժողով Արդարադատության ակադեմիայում. Դատական եւ դատախազական վերահսկողություն, դատավորների բարեվարքություն


ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ Արդարադատության ակադեմիայի նախաձեռնությամբ հունիսի 1-ին ակադեմիայի շենքում տեղի է ունեցել աշխատաժողով, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վճռաբեկ և այլ ատյանների դատարանների դատավորներ, Դատախազության և ակադեմիայի ներկայացուցիչներ:

ԲԴԽ-ից հայտնում են, որ աշխատաժողովը բացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկեր կառույցների ղեկավարներին հետաքրքրիր և կարևոր նախաձեռնության համար:

Այնուհետև գործընկերներին ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ ընդգծելով նման ձևաչափով մասնագիտական քննարկումների առանձնակի կարևորությունն ու արդյունավետությունը:

Աշխատանքային հանդիպման մեկնարկը ողջունելով և, իր խոսքում, ընդգծելով քննարկման խնդրի տեսական և պրակտիկ նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կարևորել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և դատախազական հսկողության սահմանազատման կարևորությունը, որից հետո հանդիպման մասնակիցներն անցել են օրակարգում ընդգրկված երեք հիմնական հարցերի վերաբերյալ զեկույցներին և քննարկումներին:

Մասնավորապես, «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները» թեմայով զեկույց է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:

«Դատական վերահսկողության և դատախազական հսկողության ինստիտուտների տարանջատումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները քննելիս» թեմայի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը և Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատավորների բարեվարքության հարցերը իրենց համար վարկառու բանկային կազմակերպությունների գործերը քննելիս» հարցի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Բարսեղյանը:

Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումների և կառուցողական մթնոլորտում: 

Արդարադատության ակադեմիայի ռեկտորն առաջարկել է քննարկումների արդյունքները հրատարակել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսում:

Արդարադատության ակադեմիա

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին