ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները մտել էին Աբովյան քաղաքի դիահերձարան ու գտել Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիեր՝ պարկերի մեջ, որոնք, ըստ նրանց, թաքցվել են։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն էր խնդրել։