f

Անկախ

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» ՀԿ-ն միավորում են ջանքերը` երեխաների կյանքի որակը բարելավելու նպատակով


Բարությունը կփրկի աշխարհը, իսկ բարի նախագծերը պետք է ուղղվեն երեխաներին և նրանց ընտանիքներին: «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միավորում են ջանքերը` սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ու առաջին համատեղ` հոգատարության նախագիծն իրականացրեցին 50 շահառու երեխաների համար: 

«Հատկապես հիմա, հատկապես այս դժվարին ժամանակներում սոցիալապես խոցելի խմբերում հայտնված ընտանիքները հոգատարության, իսկ երեխաները առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն, և մեր պարտքն է ուղիղ մասնակցությամբ նրանց կողքին լինել: «Բարի մաման» այն պատասխանատու օղակն է, որի հետ համագործակցությունն անմիջապես ու հասցեական լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս, և հուսով ենք, որ փոքր քայլերով մեծ փոփոխություն կբերենք ամեն մի փոքրիկի կյանքում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մեդիա համագործակցության ղեկավար Էլեոնորա Արարատյանը: 

«Բարի մամա» ՀԿ-ի նպատակն է նվազեցնել կամ կանխարգելել մանկալքությունը սահմանափակ կարողություններ ունեցող նորածիններին վերաբերող դեպքերը` նպաստելով երեխաների վերամիավորմանը իրենց կենսաբանական ծնողների հետ, աջակցությունը այդ ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող մանկատան շրջանավարտներին` հաղթահարելու թե՛ հասարակական, թե՛ կենսական խնդիրները: «Բարի մամա» ՀԿ-ն նաև ակտիվորեն քարոզում է սոցիալական ձեռներեցությունը և խոցելի խմբերի աջակցման ծրագրեր նախաձեռնում, օրինակ՝ ճամբարներ երեխաների համար, ձեռքի աշխատանքի ստեղծում և վաճառք, կարի կենտրոն: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ «Բարի մամա» ՀԿ-ն իր շահառուներին ուղղված այնպիսի նախագծեր կիրականացնի, որոնք շարունակական ազդեցություն կունենան` ապահովելով ընտանիքներին կայունություն։

«Երեխաների ժպիտները մեզ ուժ են տալիս շարունակելու աշխատել: Ցավով պիտի արձանագրեմ, որ  պատերազմից հետո մեր շահառուների թիվը տասնյակ անգամներով մեծացել է, դա պատասխանատվության մեծ շրջանակ է, և նոր ու ստեղծարար մոտեցումներ գտնելու դրդապատճառ: Այս առումով ես հատկապես գնահատում եմ «Գալաքսի» ընկերությունների խմբի փորձառությունն ու կարողությունները` գաղափարից կենսունակ բիզնես ստեղծելու, և լիահույս եմ, որ սոցիալական ձեռներեցության ծրագրերում մեր ծնողները և չափահաս շահառուները կարևոր գիտելիքներ կստանան «Գալաքսիի» թիմից», - ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը։

Նշենք, որ Երեխաների օրվան նվիրված միջոցառմանը «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներն անձամբ կրթական խաղեր էին վարում երեխաների հետ, գրքեր ու գրենական պիտույքներ նվիրելով, ինչպես նաև քաղցրավենիքներ, որոք սիրով տրամադրել էր «Մեգա Ֆուդ» ընկերությունը:

Գալաքսի ընկերություն «Բարի մամա» ՀԿ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին