f

Անկախ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի միջոցառումներին մասնակցեց 44-օրյա պատերազմի մասնակիցների և արցախցի շուրջ 50 երեխա 


Հունիսմեկյան ծրագրի շրջանակում գրադարանի բակում երեխաները մասնակցեցին կավճանկարչությանն ու նկարչությանը. նրանց հանձնարարված էր նկարել իրենց երազանքները: 

Գրադարանի բացօթյա հարթակում հանդիպում-քննարկումներ կազմակերպվեցին ժամանակակից գրողներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հետՀեղինակներն ընթերցեցին իրենց գրքերըիսկ փոքրիկներն ըստ պատմությունների նկարազարդումներ կատարեցին: Տիկին Դարյանը նույնիսկ անհատական վարպետության դաս անցկացրեց Բերձորցի սկսնակ ստեղծագործող մի շնորհալի աղջնակի հետ: Դերասան Ստեփան Շահինյանը հեքիաթներ ու առակներ պատմեց, իսկ երեխաները դրանց հիման վրա պատկերազարդումներ կատարեցին:

Հեքիաթի սրահում գրադարանի հյուրերը դիտեցին «Շունն ու կատուն» հեքիաթի բեմականացումըկատարեցին «Ախ, ինչ լավ են սարի վրա» երգըԱյնուհետ գրադարանի փոքրիկ հյուրերը մասնակցեցին Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» գրքի շուրջ ինտերակտիվ խաղ-քննարկմանը: Հեղինակը նախքան քննարկմանն անցնելը երեխաներին ներկայացրեց իր գրքի ստեղծման ու հրատարակության նախապատմությունը, երեխաները զրուցեցին հեղինակի հետ: Միջոցառումներին զուգահեռ օրվա ընթացքում հայկական մուլտֆիլմեր ցուցադրվեցին:

 

Արցախցի փոքրիկների ու զինծառայողների երեխաների համար անակնկալ էր պատրաստել «Արմսվիթ» ընկերությունը՝ քաղցր հյուրասիրության տեսքով:

 

Արցախցի փոքրիկներից ու զինծառայողների երեխաներից բացի հունիսմեկյան միջոցառումներին միացան նաև Երևանի մի շարք դպրոցների սաներ

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Երեխաների պաշտպանության միջազգային օր

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին