Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ բյուջե է ստացել ռազմական մշակումների համար: Այս մասին հունիսի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:
Ըստ նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին գերատեսչությանը հատկացվել է լրացուցիչ 3.4 միլիարդ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է պաշտպանական պատվերների վրա: «Սա նոր եկամուտներ է ստեղծել արդյունաբերական ձեռնարկությունների համար եւ մեծացրել է պաշտպանական համակարգի տեխնոլոգիական հագեցվածությունը ողջ երկրում»,- հավաստիացրեց Չոբանյանը:
Նախարարության ընդհանուր բյուջեն շուրջ 9 միլիարդ դրամ է կազմել: