«Ոչ» քարոզչության կողմը հայտարարություն է տարածել, որում ասվում.
«Ոչ» քարոզչության կողմը շարունակում է օրենքով սահմանված, ինչպես նաև հանրության առջև ստանձնած իր գործառույթների իրականացումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերը պարտավոր են քվեարկության օրվանից 20 օր առաջ (մարտի 16-ին) ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրեր։
«Ոչ» քարոզչության կողմի ներկայացված հայտարարագրի ամփոփ տվյալները հետևյալն են. մուտքեր՝ 3 561 000 դրամ (օրենքով նախատեսված սահմանաչափի մոտ 3,5%-ը), ծախսեր՝ 3 107 120 դրամ, մնացորդ՝ 453 880 դրամ։
Մուտքերի ողջ ծավալն ապահովել են օրենքով «Ոչ» քարոզչության կողմին հատկացված վճարովի հարթակներից օգտվելու հայտ ներկայացրած հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչները (Ազգային օրակարգ կուսակցություն, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ, «Կամք» նախաձեռնություն)։ Ծախսերն էլ համապատասխանաբար կատարվել են ըստ հայտերի՝ հետևյալ ուղղություններով. գովազդային վահանակների վարձակալություն, քարոզչական պաստառների տպագրություն և տեղադրում։