Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մեզ դիմեն համագործակցության համար, ապա կոմիտեում մենք կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կազմակերպած լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության հետ։
«Կարծում եմ՝ դա ֆանտաստիակայի ժանրից է։ Առաջին հերթին մենք գործ ունենք իշխանությունների նկատմամբ վերահսկողության հետ, և քաղաքացիական հասարակության առաջին գործիքը հենց իշխանությունների նկատմամբ վերահսկողությունն է։ Մենք ունենք հանրային դիրքորոշում, և այդ դիրքորոշումից չենք հրաժարվելու, բայց եթե լինի նման առաջարկ, անպայման կքննարկենք։