f

Անկախ

ՀՌՀ-ն կազմակերպում է բնագիտական ուղղություններով դասարանների ընդունելություն


Հայ-Ռուսական համալսարանը 2021-2022 ուսումնական տարում «Ուսմունք» դպրոցի հենքի վրա կազմակերպում է ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով հատուկ դասարանների ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար (15-ական տեղ նշված ուղղություններով): Ուսուցումն անվճար է:   

Հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, իսկ քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից (համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում)։ 

Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն համապատասխան դասարաններում՝ ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին: Այդ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: 

Դպրոցի շրջանավարտները ստանալու են արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության ու դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:

Դիմելու ժամկետները՝ 2021թ. հունիսի 28-ից հուլիսի 10-ը: Հարցազրույցները կանցկացվեն հուլիսի 12-ից հուլիսի 17-ը։ 

Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը, ծնողների անձնագրերի պատճենները, 3X4 չափսի գունավոր լուսանկար, սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը, բժշկական տեղեկանքի պատճենը (Ձև 26) և Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով դիմումը։

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար դիմել՝ ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ պրոֆ., ֆ.մ.գ.դ. Հայկ Սարգսյանին (հեռ. 093 52 47 18, [email protected]), իսկ քիմիակենսաբանական ուղղությամբ՝  կ.գ.դ. Արսեն Առաքելյանին (հեռ. 094 79 23 01, [email protected]) կամ զանգահարել (010) 265-597 (ընդունող հանձնաժողով):

Հայ-ռուսական համալսարան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին