f

Անկախ

Տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցություններ, նվազել են ավանդները, վատորակ վարկերի աճ է գրանցվել. ԿԲ նախագահ


Այսօր ՀՀ կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը անդրադարձել է 2020 թվականի տնտեսությանը ռազմական դրության և համավարակի պահմաններում:

«Տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները՝ սկսած տարվա սկզբից, և 2020 թվականի մարտ ամսից լոքդաունի ռեժիմի մեջ ենք եղել: Սեպտեմբերին էլ ստեղծվեց պատերազմական իրադրություն, որը բարդ իրավիճակի էր հանգեցրել տնտեսությունը, որի արդյունքում 2020 թվականի ընթացքում գրանցվել է -7,4 տոկոս տնտեսական անկում»,- ասաց Մարտին Գալստյանը:

Նա նաև նշեց՝ Կենտրոնական բանկը անդրադարձել է վարկային ռիսկի աճի և իրացվելիության ճնշումների վերաբերյալ հարցերին:

«Վարկային ռիսկի աճի համար ձեռնարկվել են հակացիկլիկ միջոցառումներ, իրացվելիության ճնշումների համար իրացվելիության ներարկում իրականացրեցինք: Սպառողական վարկերի, վատորակ վարկերի կշիռը աճել է, բիզնես և գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել»,- նշեց ԿԲ նախագահը:

Նա ընդգծեց, որ 2020-ի սեպտեմբերից արձանագրվել է ավանդների նվազում: «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նկատվել է արտահոսք ավանդների համակարգից, որին նպաստել են համավարակի և ռազմական դրության հետ կապված տնտեսական անորոշությունները»,- ընդգծեց նա:

Մարտին Գալստյանը նաև տեղեկացրեց, որ համավարակի և ռազմական դրության պայմաններում ֆինանսական կազմակերպությունները վերանայել են վարկային պայմանները: «Համավարակի պայմաններում ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1.3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր, առցանց ծառայությունները և անկանխիկ գործարքները աճ են գրանցել, ռազմական դրության պայմաններում ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը»,- հավելեց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նաև շեշտեց, որ 2021 թվականը ևս հեշտ տարի չի լինելու, քանի որ կան կուտակված խնդիրներ, որոնց ֆինանսական արտացոլումը երևան կգա 2021-ի ընթացքում, նախագահը նաև անդրադարձավ ԿԲ միջամտություններին:

«Կենտրոնական բանկը միջամտություն է անում միայն այն դեպքում, երբ շուկայում ինչ-որ բան խարխլվում է կամ պահանջարկի կամ առաջարկի գնանշումները բացակայում են, կամ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, որ շուկայի բնականոն գործունեությունը խափանվում է»,- ասաց Մարտին Գալստյանը:

Մարտին Գալստյան ՀՀ Կենտրոնական բանկ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին