f

Անկախ

Սուտ լուրեր տարածելու համար օրենսդրորեն պատժելու պրակտիկան հատուկ է միայն բռնատիրություններին,


Հիշեցնել կառավարությանը. ՀՀ սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է խոսքի ազատության մասին, եթե օրենսդրորեն սահմանափակեք խոսքի ազատությունը, ապա մի գեղեցիկ օր անպայման կկանգնենք դատարանի առաջ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, չէ որ ձեր իշխանությունը հավերժ չի լինի: Բանն այն է, որ սուտ լուրեր տարածելու համար օրենսդրորեն պատժելու պրակտիկան հատուկ է միայն բռնատիրություններին, այսինքն այն երկրներին, որոնց մոտ չկա խոսքի ազատություն, հիմա փաստորեն մեր «չալոները» ուզում են այդ նույն բանը անել՝ պատասխանատվության ենթարկել սուտ լուրեր տարածողներին:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տարածել ցանկացած լուր, լինի դա ճշմարիտ, թե սուտ: Մարդը ազատ է իր լսածն ու մտացածը ուրիշներին պատմելու, առանց ստուգելու դրա ճշմարտացիությունի, սա մարդու ֆունդամենտալ իրավունքներից մեկն է, և հանցագործ է այն իշխանությունը, որը կփորձի արգելել մարդկանց այս իրավունքը: Եթե սուտ լուրը ինչ որ կերպ զրպարտություն է պարունակում, կամ այլ վտանգներ է պարունակում, ապա հերքեք այն, ու վերջ: Եթե կարծում եք, որ մարդը այդ սուտը դիտավորյալ է տարածում ձեզ զրպարտելու համար, կամ այլ վնասակար նպատակներ հետապնդելով, ապա ապացուցեք նրա դիտավորությունը դատարանում, և նա ինքը կհերքի իր տարածած սուտ լուրը, ներողություն կխնդրի ու մի բան էլ ֆինանսապես կփոխհատուցի պատճառած հոգեբանական կամ նյութական վնասը:
Այնպես որ, մարդկանց իրավունքները սահմանափակելու ձեր հանցագործ գործունեությանը վերջ տվեք քանի դեռ ուշ չէ, մարդիկ հիմար չեն, բոլորի համար էլ հասկանալի է, որ դուք ոչ թե սուտ լուրեր տարածելու դեմ եք ուզում պայքարել, այլ այլակարծությունն եք ուզում արգելել։

Չեմ ուզում մտածել, որ դուք էդ Արտակարգ իրավիճակը հայտարարեցիք, ընդդիմադիրներիս լռեցնեք եւ արանքում հակապետական քայլեր անեք։

Մի բան էլ ավելացնեմ. լռեցնելով ձեզ քննադատողներին ու ճշմարտության մասին բարձրաձայնողներին, դուք պատմության մեջ կմնաք որպես ամենաավտորիտար իշխանություն, որը պատերազմ էր հայտարարել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին:

Հ.Գ. Ես բոլոր հիմքերը ունեմ ձեզ չվստահելու։

ՖԲ Գրառում Իրինա Դանիելյան արտակարգ դրություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին