Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, իբրև, «ռազմական հետազոտություն» է անցկացվել նախքան կորոնավիրուսի համաճարակի սկսվելը: Գրում է Gazeta.ru-ն։
«Վստահորեն կարող եմ ասել, որ լաբորատորիան զբաղվում էր Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի հետ կապված գործունեությամբ: Ռազմական մշակումներն իրականացվել են քաղաքացիական հետազոտություններին զուգահեռ», - ասել է Պոմպեոն:
Նա պարզաբանել է, որ ամերիկյան հետախուզությունը տեղեկություններ ունի այն մասին, որ այս ինստիտուտ-լաբորատորիայի որոշ գիտնականներ հիվանդացել են կորոնավիրուսով, նախքան Չինաստանի ղեկավարությունը կհայտարարեր հիվանդության առաջին դեպքի մասին: