f

Անկախ

Գիտես ու լռվել ես այդ ցուցակում: Ի՞նչ պատասխան ես տալու որդիներիդ, հարեւաններիդ: Ի՞նչ ես ասելու:


«...Այս ցուցակում է նաեւ Հայաստանում ընտրություններից առաջ փողաբաժանության հիմնադիր, գործարար Գուրգեն Արսենյանը: Սա ոչ միայն դուրս չեկավ նիկոլի ցուցակից, ոչ միայն ներողություն չխնդրեց հերոս տղերքի մարմինների անարգման համար, այլ անգամ պատասխանելով լրագրող հարցին ցինիկաբար, լկտիաբար ասաց. «Հիմա ուզում եք ես բացատրեմ զոհված զինվորների աճյունների պահպանման տեխնոլոգիա՞ն, ես դրա մասնագետը չեմ»: Նա շատ շուտով իր այս արտահայտության համար ծնկի եկած պատասխանելու է զոհված տղերքի ծնողների առաջ, վիրավոր տղերքի առաջ, պատերազմից հրաշքով ողջ եւ առողջ տուն վերադարձած տղերքի առաջ: Ընդգծենք, այս տեսակը հանգրվանել է նիկոլի ցուցակում:

Ի՞նչ ասես Նազելի Բաղդասարյանին, Անահիտ Ավանեսյանին, Հերքնազ Տիգրանյանին, մյուս կանանց, որոնք ընդգրված են այս «սեւ» ցուցակո՞ւմ: Լավ, դու հե՞չ կին չեք, լա ձեզ չհուզե՞ց Աբովյանում բացված պատկերը:

Սահմանադրական հեղաշրջման մեջ մասնագիտացած Վահագն Հովակիմյան, դո՞ւ ինչ ես մտածում: Դու մի՞շտ էիր հրեշ, թե հետո դարձար: Քեզ ու քո տղերքին պաշտպանած զոհված տղերքի մարմինները գցել եք նկուղն ու գիշերները հանգիստ քնել: Գիտեմ, չգիտեիր, բայց հիմա գիտես: Գիտես ու լռվել ես այդ ցուցակում: Ի՞նչ պատասխան ես տալու որդիներիդ, հարեւաններիդ: Ի՞նչ ես ասելու:

Հակոբ Արշակյան լրագրողին խփելը հեշտ գործ է չէ, իսկ տղամարդկային որոշում կայացնելը՝ ոչ: Դու մնացիր այդ ցուցակում, դու մնացիր մեր երկիր պարտություն եւ ամոթ, ողբերգություն եւ արհավիրք բերած նիկոլի ցուցակում: Դու եւ Հայկ Կոնջորյանը, Գեւորգ Պապոյանը դեռ ժամանակ ունեք: Որոշում կայացրեք: Ձեզ համար եմ ասում: Ձեր մասին մտածելով եմ ասում: Մեծագույն մեղք եք ձեզ վրա վերցնում մնալով այդ ցուցակում:

նիկոլի հետ նույն ցուցակում է եւ դուրս չեկավ այնտեղից նույնիսկ Աբովյանի սկանդալից հետո Գուրգեն Մելքոնյանը, բայց արդեն չենք զարմանում: Արմեն Փամբուխչյանը եւս մնաց այդ «սեւ» ցուցակում: Կրկին ասեմ՝ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Բաբկեն Թունյա՞ն, հիմա եւս գիշերները հանգիստ ես քնում ինչպես պատերազմից հետո: Իսկ Էդուրադ Աղաջանյանը դեռ սպասում է հոր որոշմանը: Իսկ հայրը ոչինչ չի ասում եւ մեղքերի մեջ թաղում է որդուն:

Շիրակ Թորոսյան, դու եւս այս ցուցակում ես, որտեղ նիկոլն ու Հովակիմյան Վահագն են, եւ իհարկե, Քոչարյան Անդրանիկը:

Պատերազմից հետո, Աբովյանում բացված սահմռկեցուցիչ տեսարանից հետո մնալ նիկոլի կողքին, նշանակում է ամբողջովին կիսել նրա բոլոր գործողությունների եւ քայլերի պատասխանատվությունը, այդ թվում եւ Աբովյանում մեր տեսած անարգանքը զինվորների, զոհված զինվորների նկատմամբ:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Գեղամ Նազարյան Իմ քայլը արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին