f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Ինչպես նախորդ շաբաթներին, ամենից շատ հոլովվող բառն աշխարհում կորոնավիրուսն է:  Կառավարությունները շարունակում են խիստ միջոցներ սահմանել, վիճակագիրները տխուր թվեր են ներկայացնում, պետական և մասնավոր ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցնում են գործունեությունը, տնտեսագետները առկա և ապագա վնասներն են հաշվում, իսկ բժիշկներն աշխատում են 24 ժամ:  

Տխուր վիճակագրություն

Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը ամենից շատ տուժածների տխուր ռեկորդներ է սահմանել Եվրոպայի երեք երկրներում: Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում օրվա ընթացքում ամենից մեծ թվով մարդիկ են մահացել վարակից:

Իտալիայում 24 ժամվա ընթացքում մահացել է 368 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 1809-ի, Իսպանիայում գրանցվել է 97 մահ (ընդհանուր թիվը՝ 288), Ֆրանսիայում՝ 29 (120):

Մեծ Բրիտանիայում վերջին օրվա ընթացքում մահացել է 14 հիվանդ, իսկ կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել է 35-ի:  

Ինչպե՞ս են դիմակայում

Իտալիայի ողջ տարածքում կարանտին է հայտարարված: Բժիշկներն ու բուժքույրերը բոլորին չեն բավականացնում: Եվ գլխավորը՝ թոքերի օդափոխման սարքերը շատ ավելի քիչ են, քան շնչահեղձ լինողները: Իտալիայի անեսթեզիայի, ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի ինստիտուտը (SIAARTI) հանձնարարականներ է հրապարակել  արտակարգ իրավիճակներում գտնվող բուժաշխատողների համար:

Փորձագետների առաջադրած գլխավոր գաղափարn այս է՝ վարվել այնպես, ինչպես պատերազմում, այսինքն՝  ինտենսիվ թերապիան ապահովել այն հիվանդների համար, որոնց առողջացման հավանականությունն ավելի մեծ է: Սրանից բխում է այն հանձնարարականը, որը բնականոն պայմաններում անհեթեթ է թվում. «Հնարավոր է՝ հարկ լինի սահմանել ինտենսիվ թերապիա ստանալու առավելագույն տարիքը»: Նրանց դեպքում, ովքեր ծերության պատճառով առողջանալու նվազ շանսեր ունեն և որոնց ամեն դեպքում ապրելու երկար ժամանակ չի մնացել, առաջարկվում է թողնել, որ մահանան:

Բացի տարիքից, փորձագետները խորհուրդ են տալիս բժիշկներին հաշվի առնել նաև հիվանդի ընդհանուր վիճակը կամ, նրանց խոսքով, «ուշադիր գնահատել ուղեկից  հիվանդությունների առկայությունը»: Այլ կերպ ասած՝ տարեց և հիվանդություններից հյուծված հիվանդներն ավելի շատ սուղ միջոցներ ծախսել կտան, բայց մեծ հավանականությամբ, միևնույն է, կմահանան:  

Վերը զետեղված է լուսանկարը բացառիկ է և ամենայն հավանականությամբ պատմական կդառնա: Ֆրանցիսկոս պապը քայլում է Հռոմի դատարկ փողոցներում: Նա դուրս է եկել Վատիկանից, որպեսզի աղոթի կորոնավիրուսից տառապողների ապաքինման համար:  

Շաբաթ օրը Իսպանիայի կառավարությունը որոշեց երկուշաբթի օրվանից կարանտին սկսել: Մարդկանց արգելված է տնից դուրս գալ, բացի աշխատանքի, բժշկի գնալուց և մթերքներ գնելուց: Ընդ որում, երկրի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ կարանտինի մեջ է, վարակված է նրա կինը:  

Մեծ Բրիտանիայում որոշել են ձեռնարկվող միջոցառումների մասին մարդկանց տեղեկացնելու համար ամենօրյա մամլո ասուլիսներ անցկացնել վարչապետ Բորիս Ջոնսոնի կամ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Բացի գիտնականների բաց նամակից, որում 229 մասնագետ գիտության տարբեր ոլորտներից (բայց ոչ համաճարակաբանության) քննադատել է կառավարությանը պանդեմիային դանդաղ արձագանքելու համար, գոյություն ունի նաև հանրագիր՝ առավել խիստ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Սրա տակ արդեն 250 հազար ստորագրություն կա:

Ավստրիան ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների մուտքը երկիր ժամանակավորապես սահմանափակված է: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ այդ ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ուկրաինան: Դա նշանակում է, որ նշված երկրներից ժամանած անձինք պետք է 14-օրյա կարանտին անցնեն կամ էլ բժշկական վկայական ունենան COVID-19 վիրուսի թեստի արդյունքների մասին:

Իռլանդիայում փակվել են բոլոր փաբերն ու բարերը: Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարությունը չեղարկվել է: Արգելքը գործելու է առնվազն մինչև մարտի 29-ը:

Գերմանիայում որոշվել է այսօրվանից մուտքի սահմանափակում մտցնել երկիր, խիստ սահմանափակումներ են սահմանված հատկապես Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից ժամանողների համար: Բեռլինում արգելել են 50-ից ավելի մասնակիցներով բոլոր հրապարակային և մասնավոր միջոցառումները: Փակվել են բարերը, կինոթատրոնները, ակումբները, մարզասրահները և անգամ բորդելները: Ռեստորաններն առայժմ գործում են:  Նման արգելք է մտցվել նաև Քյոլնում:

Նիդեռլանդները հայտարարել է սեքս ակումբների փակումը Ամստերդամի նշանավոր «Կարմիր լապտերների» թաղամասում: Անցած կիրակի խանութ-սրճարաններում, որտեղ մարիխուանա է վաճառվում, մեծ հերթեր են գոյացել: Այս բոլոր հաստատությունները, ինչպես նաև ռեստորանները, սրճարանները և դպրոցները փակվում են մինչև ապրիլի 6-ը:

Իրանը երեկ՝ կիրակի, հայտարարել է կորոնավիրուսից մահացության նոր աճի մասին. պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացության թիվը հասել է 724-ի: Վարակվածների թիվը հասել է 14 հազարի: Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս  քաղաքացիներին մնալ տանը և հրաժարվել բոլոր ուղևորություններից:

Ռուսաստանում որոշվել է այսօրվանից Մոսկվայում մտցնել դպրոցների ազատ հաճախում, ուսանողներն անցնում են հեռահար ուսուցման, իսկ կառավարությունը որոշելու է, թե տարածել արդյոք մոսկովյան կարգը ողջ երկրում: Աերոֆլոտը շարունակում է չեղարկել չվերթները. աստիճանաբար փակվում են Եվրոպայի բոլոր ուղիները:

Ինչ են գրում թերթերը

New York Times-ը գրում է, որ ըստ Նյու Յորքի քաղաքապետարանի հայտարարության՝ քաղաքի բոլոր բարերն ու ռեստորանները կդադարեցնեն աշխատանքը՝ բացառությամբ տներ սննդի առաքումից: Քաղաքապետ Բիլլ դը Բլազիոյի խոսքով՝ կփակվեն նաև պետական դպրոցները: Ամերիկայի հիվանդությունների վերահսկողության կենտրոնը դիմել է բնակչությանը չհավաքվել այնպիսի խմբերով, որոնք 50 մարդուց ավելի կլինեն:

Կիբեռհանցագործները և կայքահեն խմբերն օգտվում են կորոնավիրուսի հարուցած խուճապից: Նրանք  պաշտպանվելու խորհուրդների անվան տակ ֆինանսական և անձնական տվյալներ են կորզում ֆիշինգի և վնասակար ծրագրերի առաքմամբ: Այս մասին հայտնել է Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը ( բրիտանական GCHQ հետախուզական կենտրոնի ստորաբաժանում): Նրա մտահոգությունների մասին գրում է Financial Times-ը: Որպես օրինակ բերվում են  հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ամերիկայի հիվանդությունների վերահսկողության կենտրոնի անունից, որոնցում առաջարկվում են կեղծ հակավիրուսային դեղեր կամ խնդրում են բիտքոիններով  կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման հետազոտություններ ֆինանսավորել:

Ռուսական «Վեդոմոստի» թերթը ծանոթացել է կառավարության հակաճգնաժամային ծրագրին, որը պատրաստում են վերջին օրերին: Ենթադրվում է, որ ստեղծվելու է հակաճգնաժամային հիմնադրամ 300 մլրդ ռուբլու ներդրմամբ: Այն ընկերությունները, որոնք աշխատում են տուրիզմի և ավիափոխադրումների ոլորտում, հարկային արձակուրդ կստանան, իսկ պետական ընկերությունների շահույթների վճարումները կհետաձգվեն:

Բրիտանական Daily Telegraph-ը գրում է, որ եթե ձեզ մոտ կորոնավիրուսի վարակ են կասկածում, ապա կարող են ձեզ երկու շաբաթ պահել հիվանդանոցում կամ նման այլ հաստատությունում: Եթե հրաժարվեք վիրուսի թեստից, ապա կարող են ձերբակալել կամ տուգանել 1000 ֆունտով: Թերթը բերում է կորոնավիրուսից բնակչության պաշտպանության նոր կանոնները: Դրանք հրապարակվել են կառավարության կայքում և ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնեն այս շաբաթ:

Times թերթն էլ  նյութ է զետեղել անցյալի մասին, որը համահունչ է ներկայիս համաճարակի օրերին: Նա պատմում է 1665 թ. լոնդոնյան ժանտախտի մասին՝ մեջբերումներ անելով Սեմյուել Փիփսի նշանավոր օրագրից:

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին