Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արձակուրդ է տրամադրվել նաեւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին:
Ավելի վաղ այսօր Նիկոլ Փաշինյանն արձակուրդներ էր տրամադրել Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետներին:
Նրա որոշման մեջ ասվում է. «եկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
2. Դավիթ Գևորգյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը»: