f

Անկախ

Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչը Հայկ Չոբանյանին ներկայացրել է իրենց ծրագրերը ՀՀ-ում


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 7-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուին և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանին։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Նատալիա Մոչուն Հայկ Չոբանյանին է ներկայացրել ՀՄՄ գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի հետ, արդեն ձևավորված համագործակցության արդյունքում, 2020թ. իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, Միության կողմից 2021թ. նախատեսվող առաջնահերթությունները։

Նա մանրամասնել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ էլեկտրակապի, թվային, ինժեներական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրենը առաջարկել է նաև  տեխնիկական աջակցության, փորձագիտական օգնության, փորձի փոխանակման ծրագրերում համագործակցության խորացում։ 

Նատալիա Մոչուն ընդգծել է, որ Հայաստանը ՀՄՄ լիիրավ անդամ է և շատ կարևոր է, որպեսզի հետագա գործակցության ուղղությունները մշակվեն՝ հիմքում ունենալով հայկական կողմի առաջարկները։

Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար, նշել, որ ՀՄՄ հետ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում։  Նա առանձնացրել է գործակցության երկու հիմնական ուղղություն՝ թվային հասանելիություն և կիբերանվտանգություն։ Նախարարի պաշտոնակատարը հատկապես կարևորել  է աշխատանքային հարաբերությունների հստակեցումը, առաջիկա մի քանի տարիների համար առաջնահերթությունների մշակումը և համագործակցության կառավարման մակարդակի զարգացումը։

«Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն։ Այս ոլորտը տնտեսության զարգացման հիմնական դերակատարն է երկարաժամկետ կտրվածքով։ Որքան ճիշտ համակարգենք մեր գործակցությունը՝ հնարավորինս առաջ նայելով և նախանշելով մեր նպատակները, այդքան ավելի մեծ կլինեն հաջողությունները նշված բոլոր ուղղություններով»,- ասել է Հայկ Չոբանյանը։ 

Հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին վերլուծել ներկայացված առաջարկները․ ըստ առաջնահերթությունների պատրաստել համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։

Օպերատորների միության  տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել  նպաստելու համագործակցության ամրապնդմանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին