Քվեարկության ընթացքի, ինչպես նաեւ արդյունքների ամփոփման գործընթացի նկարահանումների իրավունքը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կստանա «Ucom» ՍՊԸ ընկերությունը։ Այս որոշումն ընդունվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում։ Ընկերությունը կստանա նաեւ ցանցում ուղիղ եթերի ռեժիմով միաժամանակյա հեռարձակում իրականացնելու իրավունք այդ նպատակների համար հատուկ ստեղծված կայքի միջոցով։ Նկարահանումները կիրականացվեն ընդհանուր առմամբ 2008 ընտրատեղամասերից 1500-ում։