f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ քայլ չի համարում Որոտանի կասկադի վաճառքը


Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ քայլ չի համարում Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքը։ Այս մասին նա հայտարարել է Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Մի սիսիանցի փաստեց, որ Քոչարյանի նախագահության տարիներին էլեկտրաէներգիայի սակագները մնացել են անփոփոխ՝ 25 դրամ ցերեկը եւ 20 դրամ գիշերը։ Որոտանի կասկադը չի վաճառվել եւ արտադրել է ամենաէժան էլեկտրաէներգիան, սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 25-30 տոկոսը։

«Շնորհակալություն, որ հիշեցրիք սակագները։ Իմ նախագահության շրջանը կայուն սակագների շրջան էր»,- համաձայնեց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Որոտանի կասկադը կարգավորող դեր էր խաղում։ «Չեմ կարծում, թե ճիշտ էր (վաճառելը – խմբ.)։ Մենք հատուկ հանել էինք այն վաճառքի օբյեկտների ցուցակից։ Չեմ կարծում, թե դա ճիշտ քայլ էր։ Հիմա պետությունը զրկված է գնագոյացման վրա ազդելու եւ կարգավորող դեր խաղալու հնարավորությունից»,- նշել է Քոչարյանը։ Հիշեցնենք, որ կասկադը վաճառվել է ամերիկյան կողմին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։

Ակնարկին, թե հիմա էլեկտրաէներգիան կրկնակի թանկ է, նախկին նախագահն արձագանքեց. հիմա ամեն ինչ կրկնակի թանկ է։ «Եվ այն ժամանակ միջին աշխատավարձը ավելացել էր 5 անգամ։ Հիմա հազար դրամ ավելացնում են եւ անվերջ խոսում։ Տատս հավեր ուներ։ Ձու ածելու ժամանակ հավն այնքան էր ծղրտում, ողջ աշխարհին հայտարարում։ Սրանք էլ են այդպես. մի փոքր բան են անում, բայց այնքան են խոսում... Երբ մարդ կյանքում ոչ մի բան չի ստեղծել, մի լուցկի է արտադրում ու կարծում է, որ անհավանական մի բան է արել։ Դուք նայեք, թե ուրիշներն ինչ են անում»։

Ռոբերտ Քոչարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին