Միջադեպ է տեղի ունեցել «Yerevan Today» լրատվականի լրագրող Սյուզի Բադոյանի և Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների միջև։
Անվտանգության աշխատակիցները նախ խոչընդոտում էին լրագրողի մասնագիտական աշխատանքը և թույլ չէին տալիս լրագրողն իր հարցերն ուղղեր աշխատակազմի ղեկավարին, երկրորդիվ, անվտանգության աշխատակիցը Արսեն Թորոսյանին սպասարկող մեքենայի դուռը փակել է լրագրողի ձեռքին` վնասելով Բադոյանի տեխնիկան։
Նման երևույթները համարում ենք խոսքի ազատությանն ուղղված սպառնալիք։ Անվտանգության աշխատակիցները պետք է կոռեկտ լինեն լրագրողների հետ շփումներում: Արսեն Թորոսյանն իր հերթին, որպես բարձրաստիճան պաշտոնյա, պետք է սաստեր իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցներին։
Պահանջում ենք, որպեսզի լրագրողի վնասված տեխնիկան փոխհատուցվի և դադարեցվի լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ անվտանգության աշխատակցին՝ նկատողություն տրվի։
Ընտրությունների Վերահսկման կոմիտե
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն