f

Անկախ

Ընտրապայքարում գլխավոր քաղաքական ուժերի կին թեկնածուների բանավեճը Հանրայինի եթերում


Բանավեճը հենց սկզբից սրվում է, և մեկ էլ ՀԱԿ֊ի ներկայացուցիչ Աննա Դավթյանը ֆեմինստական կոչ է անում թե մենք կանայքս այնպես անենք որ մաչոյական բանավեճի չվերածվի, բայց այս բոլորի մեջ պատրիարխալություն միայն ինքը դրսևորեց՝ իր առաջնորդին վերաբերվելով որպես պատրիարխ՝ նրան անվանելով հիմնադիր նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյան(ՀԱԿ֊ի հյուսած առասպելը՝ ինչպես Հայկ Նահապետը հայ ժողովրդին է ստեղծել, էնպես էլ Լևոն Տեր֊Պետրոսյանը Հայաստանի հանրապետությունն է հիմնադրել)՝ նրան ներկայացնելով որպես մարգարե (նրանից բացի ոչ ոք որպես ճշմարտության փարոսի պաշտանումք չցուցաբերեց իր առաջնորդի նկատմամբ) և կրկնելով նրա կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին նետված բոլոր կեղծիքները, որոնք հերքելու վրա նրա ընդդիմախոսները ահագին ժամանակ ծախսեցին (օրինակ, թե Ռոբերտ Քոչարյանն է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից, Աննա Գրիգորյանը փաստերով հերքեց, որ Տեր֊Պետրոսյանն է անձամբ դուրս թողել Արցախը բանակցություններից, կամ թե միայն Տեր֊Պետրոսյանն էր փոխզիջումների պատրաստ, իսկ մյուսները ոչմիթիզական էին և ասում էին հող հանձնողին կհանձնենք հողին, սա էլ հերքվեց որ երկրորդ և երրորդ նախագահներն էլ բանակցում էին փոխզիջումների շուրջ և նրանցից ոչ ոք ոչմիթիզ կամ «հող հանձնողին հողին հանձնել» չեն ասել)։ Աննա Դավթյանի մյուս կեղծիքն էր, թե Քոչարյանը Արցախյան կարգավորումը ինքնորոշման խնդրից դարձրեց տարածքային վեճ, որ ափսոս Աննա Գրիգորյանը չպատասխանեց, ճիշտ հակառակը՝ Տեր֊Պետրոսյանի գովերգած փուլային տարբերակում Արցախի ինքնորոշման հարց չկար, տարածքները հանձնում էին ոչ մի բանի դիմաց, իսկ Արցախի կարգավիճակը թողնում ապագային։ Ի՞նչ կարգավիճակ, չէր ասվում։ Իսկ Քոչարյանի ժամանակ ընդունված Մադրիդյան սկզբունքներում հստակ նշված է Արցախի ժողովրդի ինքնորոշուման իրավունքը հանրաքավեի միջոցով։

Ընդհանրապես, կեղծիք տարածելը բնորոշ էր ՀԱԿ֊ի և ՔՊ֊ի թեկնածուներին, ու երկու թեկնածուներն էլ գովքն էին անում Տերպետրոսյանական 1997֊ի փուլային տարբերակի։ Լուսավոր Հայաստանի թեկնածու Անի Սամսոնյանը ջանք չէր խնայում որ բոլոր ուժերին նույնացնի, թե իբր բոլորը իրար վիրավորում են, ատում են, վրեժով են լցված իրար դեմ, և ահա, Լուսավորը միակ ուժն է որ տոլերանտ է բոլորի նկատմամբ, ընտրեք մեզ։ Իհարկե, սա էլ մի փոքրիկ կեղծիք է, ամեն օր կապիտուլյանտի կատաղած հայոհոյաննքերն ենք լսում՝՝ մեյդը կփռեմ, լեզուդ կմտցնեմ մի տեղդ, կադրային ջարդ կանեմ, վենդտեներ են լինելու և այլն։ Ուրիշից չեմ լսել։ Ինչպես Աննա Գրիգորյանը ասաց՝ իրենք մշտապես ասում են ոչ մի վենդետա, միայն արդարադատություն։ Բայց Սամսոնյանը մի հարցում ճիշտ է, Լուսավորը շատ տոլերանտ է դավաճանության, հազավոր երիտաասրդներին կյանքերը կործանելու, դարավոր բնակավայրեր հանձնելու, Արցախի պետականությունը կործանելու նկատմամբ։

Բարգավաճի թեկնածու Լուզիա Սարրգսյանը բնական ու նորմալ քննադատում էր ՔՊ֊ին՝ ապագա կա, վաղն էլ է ապագա՝ վաղը ինչ եք անելու, եթե Հայաստան ներխուժած ադրբեջանցիները մի հովվի վրա կրակեն, մի նոր զինվոր գերեվարեն։ Իհարկե ոչինչ, ՔՊ֊ական Արուսյակ Ջուլհակյանը պապանձվում է, ամբողջ «ապագա կա»֊ն փլվում է։

Իսկ լավագույնը, ու նաև բնականը կամ օտենտիկը Հայաստան դաշինքի թեկնածու Աննա Գրիգորյանն էր՝ զուսպ, ինքնավստահ, և փաստարկված խոսք, և Պատիվ ունեմ դաշինքի թեկնածու Աննա Մկրտչյանը զայրույթով լցված, որ տապալեց հանդարտ բանավեճի ֆորմատը՝ ի՞նչ հանդարտություն երբ դիմացդ երկիր կործանած ուժի ներկայացուցիչն է։ Նրանք մի կողմից հերքում էին ՀԱԿ֊ ՔՊ կեղծիքները, և ամենակարևորը, մյուս կողմից, փաստարկված ջախջախում ՔՊ֊ին որպես չարիք, որից պետք է ազատվել։

Իսկ օրինակ, ՀԱԿ֊ն ու Լուսավորը ընտրել էին բոլորին դեմ մարտավարությունը այսինքն, նրանց համար մեկ է՝ ինչ երկիր կործանած ՔՊ֊ն, ինչ Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքները, այսինքն, նրանց սիրտը հեչ էլ չէր ցավում այս աղետի ու կորուստների համար, այլ էս ամենի մեջ խաղարկում են մի ներկայացում, ուր աղետ չկա, իսկ բոլորը նույնն են, վատն են, ու հույս ունեն բոլորին փնովելով դեպի իշխանություն ճամփա հարթել։

Վահան Իշխանյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին