f

Անկախ

Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերային թատրոնից հեռանալու, Նյու Յորքի թատրոնում աշխատելու լուրերի մասին


Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ստանձնել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը  զրուցել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ։

Մաեստոր, արդյո՞ք հավաստի է այն լուրը, որ ստանձնել եք Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Եթե այո, ապա հրաժարվելո՞ւ եք Օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։

Ես ստեղծագործական ակտիվ պրոցեսի մեջ գտնվող արտիստ եմ և մշտապես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել ու տարբեր աշխատանքներ կատարել։ Պետք է խոստովանեմ, որ հայրենիքում աշխատելն ինձ համար իսկապես մեծապես կարևորվեց, երբ ստացա առաջարկը։ Նպատակս իմ ուժերի ներածին չափով հայրենի մշակույթին ծառայելն է եղել։ Կարծում եմ՝ կարողացանք այս ընթացքում մեծածավալ ծրագրեր իրագործել իմ ընկերների հետ միասին։

Նյու Յորքի թատրոնում աշխատելու առաջարկը նույնպես համարում եմ իմ ստեղծագործական ուղու կարևոր փուլերից մեկը։ Դեռևս շատ հարցեր ընթացիկ լուծումներ են պահանջում, սակայն վստահեցնում եմ, որ Հայաստանում կշարունակեմ իմ գործունեությունը, իսկ թե ինչ ձևաչափով՝ դեռևս պարզ չէ։

Երբվանի՞ց եք անցնելու նոր աշխատանքին։

Ինչպես արդեն նշեցի՝ շատ հարցեր դեռևս քննարկումների փուլում են։ Առաջիկայում առավել հստակեցում կլինի և ամեն ինչի մասին նաև ձեր միջոցով կտեղեկացվի հանրությանը։ Պետք է խոստովանեմ, որ զգացված եմ իմ և իմ գործունեության մասին լրատվամիջոցների, հասարակության մշտապես ցուցաբերած ուշադրության համար։ Հայաստանն իմ հայրենիքն է, իմ տունն է, այստեղ ես շատ ընկերներ, մտերիմներ ունեմ, բացի այդ՝ քանի դեռ կա իմ օժանդակության, իմ հնարավորությունների կիրառման անհրաժեշտությունը, ես, անկախ երբևէ ստեղծված բոլոր խոչընդոտներից՝ ամեն ինչ կանեմ՝ նպաստելու համար մեր թատրոնի գործունեությանը։

Ո՞ւմ եք տեսնում՝ որպես Ձեզ փոխարինող, եթե հեռանաք։

Իհարկե, դեռևս պարզ չէ, թե ինչպես կդասավորվի մեր գործունեության կազմակերպչական ընթացքը, սակայն ես դեռևս շարունակում եմ իմ գործունեությունն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ կշարունակե՞մ աշխատանքս Հայաստանում, թե՞ ոչ, ընթացքը ցույց կտա: Ինչ վերաբերում է գործը պատշաճ մակարդակով շարունակելուն, իհարկե, անհրաժեշտության դեպքում արժանավոր թեկնածուներ կլինեն։

Մի բան հստակ է՝ պետք է շատ աշխատենք, ես ասել եմ և վստահորեն այսօր էլ կրկնում եմ՝ մենք կարող ենք և պարտավոր ենք Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնը դարձնել աշխարհի լավագույն թատրոններից մեկը։

Պարզապես չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն այն պահին, երբ ջանք ու եռանդ չես խնայում ապահովելու թռիչքն այնպիսի մեծ մշակութային կառույցի, ինչպիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է։

Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ի՞նչ փոփոխություններ հասցրեցիք անել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հասցրել ենք շատ բան անել․ հյուրախաղեր, նոր ներկայացումներ, տասնյակ համերգներ, համաշխարհային հռչակ ունեցող արտիստների ելույթներ մեր բեմում, անգամ համավարակի տարում մենք գտանք մաքսիմալ արդյունավետ գործունեության ձև և հպարտորեն պետք է խոստովանեմ, որ մեր թատրոնի մեծ ընտանիքով կարողացանք անել անհնարինը։ Իհարկե, ձեզ հայտնի պատճառներով խաթարվեց մեր գործունեությունը, այն պահին, երբ նախատեսված էին աննախադեպ հյուրախաղեր, մենք զբաղված էինք չինովնիկական քմահաճությունները բավարարելու անհարկի հարցերով, իսկ արդյունքում թատրոնը կորցրեց այնքան դժվարությամբ գտնված հովանավորներին, զրկվեցինք հյուրախաղերի հնարավորությունից, մի շարք պրեմիերաներից։ Ինչևէ, կարծում եմ՝ ժամանակի դասերը ի նպաստ կլինեն մշակույթի ոլորտի պատասխանատուների հետագա գործունեության համար։

Կոնստանտին Օրբելյան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին