Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է Աֆրիկայում վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութեր արտադրելու համար կարողություններ ստեղծել և այդ նպատակի իրագործման համար 1 մլրդ եվրո հատկացնել: Գրում է Russian.rt.com-ը։
«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է պատվաստանյութերի արտադրության կենտրոններ կառուցենք: ԵՄ-ի խնդիրն է Աֆրիկայում նման հանգույցներ կառուցելը, և մենք 1 մլրդ եվրո կհատկացնենք այդ կարիքների համար», - հայտարարել է նա Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:
Ֆոն դեր Լյաենը նշել է, որ դա հնարավորություն կտա Աֆրիկային սեփական արտադրության պատվաստանյութեր արտադրել ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այլև մալարիայի կամ տուբերկուլյոզի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել էին, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ չունեցող երկրների մեծ մասը գտնվում են Աֆրիկայում: