f

Անկախ

Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին. Էլինար Վարդանյան


Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։

Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, այլ նրան ուղեկցող 1400 ոստիկաններին, որոնք առավոտից Սյունիքը վերածել են ոստիկականական մարզի։ Այստեղ մասնագիտական պարտականություններից զատ կա նաև բարոյական կողմ։ Դուք ինչպե՞ս եք այսօր կանգնում մի իշխանության կողքին, որը Շուշիում ուղղակիորեն զոհեց ձեր գործընկերներին։ Ձեզ ինչպե՞ս չի անհանգստացնում այն հարցը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր գործընկերներին կենտրոնացրեցին Շուշիի Մշակույթի տանը, որը անհասկանալի պայմաններում և անհասկանալի «նավոդկայով» ռմբակոծվեց Ադրբեջանի կողմից։

Այսօր դուք ուղեկցում եք մի անձի, ով ողջ ողբերգության պատասխանատուն է։ Եվ խնդրում եմ չտաք բազմաչարչար «Բա ի՞նչ անենք» հարցը։

Պատասխանը մեկն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել երկիրը փրկելու նրա ձգտումներին, հունիսի 20-ին հանդես գալ որպես արժանապատիվ քաղաքացի և արժանապատիվ ոստիկան, մերժել ձեր եղբայրների կորստյան պատասխանատուին, թույլ չտալ, որ նա ժողովրդին տանի բախումների, բռնել նրա ձեռքը, աջակից չդառնալ հնարավոր ողբերգության։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին