f

Անկախ

Տեր֊Պետրոսյանի հարցազրույցը արթնացնում է մարդու մեջ որոճացող անկամ անասունին


Հանրայինով Լևոն Տեր֊Պետրոսյանը հարցազրույցում ասում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի, որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, դեռ մի մասն է վերականգնել և որը ողջունում է ամբողջ աշխարհը։ Մյուս կողմից էլ գովքն էր անում իր 1998֊ի կարգավորման փուլային լուծման տարբերակի, որով իբր Արցախը Ադրբեջանի կազմի մեջ չէր մտնելու։

Միայն հիմարը էս հակասությունը չի տեսնի՝ եթե ըստ ԼՏՊ֊ի, աշխարհը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի ամբողջականության մաս, ապա այդ մասը լինելը ավելի հեշտորեն կճանաչեր 1998֊ին մանավանդ փուլային տարածքները հանձնելուց հետո։

ԼՏՊ֊ն ասում է թե աշխարհը չէր ճանաչելու Արցախի անկախությունը(բառացի նույնը ասում է նրա նախագհության ժամանակվա խորհդական Ժիրայր Լիպարիտյանը. ««Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»), որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է միշտ պաշտպանելու, ու օրինակ է բերում՝ տեսեք Իրաքը մտավ Քուվեյթտը գրավի, աշխարհը չթողեց։ Որ միայն մեծ տերությունները կարող են իրենց այսպիսի նվաճողականություն թույլ տալ։

Այսինքն՝ Հայաստանը մտել էր Ադրբեջան և աշխարհը չէր թողնելու որ այդպես մնա։ Բայց նույնիսկ Ալիևը էսպիսի զուգահեռ չի տանում, նա միայն ասում էր՝ թե երկու հայկական պատություն չի կարող լինել, ԼՏՊ֊ն Ալիևից ավելի Ալիև է։

Բայց դա էլ մի կողմ, նա ուղղակի կեղծիքի է դիմում հանուն Արդբեջանի ամբողջականության։ Ղարաբաղյան հակամարտութան ընթացքում քանի՞ պետության ամբողջականություն է խախտվել ի շահ ազգերի ինքնորոշան, հզոր Ինդոնեզիայից ինքնորոշվել է Արևելյան Թիմորը, Էրիտրեան Եթովպիայից, Հարվային Սուդանը անկախացավ, Կոսովոն և այլն։ Ինչո՞ւ 25 տարի շարունակ միջազգային հանրությունը չէր կարողանում ստիպել որ հայկական զորքերը դուրս գան Արցախից, շատ պարզ, քանի որ այդ կոնֆլիկտում տեսնում էին ազգերի ինքնրոշման սկզբունքը, մի սկզբունք որի տակ նրանք բոլորը ստորագրել էին։ Հնարավո՞ր էր, որ միջազգային հանրությունը ճանաչեր նաև Արցախի ինքնրոշման իրավունքը։ Ոչ միայն հնարավոր էր, այլև ճանաչել էր՝ ի դեմս Մինսկի խմբի երեք համանախագահող գերտերությունների, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքների սկզբունքներից մեկը հենց ազգերի ինքնրոշման սկզբունքն է, և ըստ այդմ, Ղարաբաղը պետք է հանրաքվեով ինքնրոշվեր։ Իսկ ինչո՞ւ չիրկանանացավ։ Շատ պարզ, Ինքնրոշման պայքարը պահանջում է համբերություն ու հետևողականույթուն, հայ ժողովուրդը այդ հատկություններից չունեցավ բավարար չափով և թույլ տվեց իշխանությունը գրավեն Լևոն Տեր֊Պետրոսյանի աշակերտները, որոնք չէին հավատում Արցախի ինքնորոշման հնարավորությանը, այն դիտարկում էին որպես Իրաք֊ Քուվեյթ հակամարտություն, արդյունքում, բանակցությունները տապալեցին ու երկրի գլխին պատերազմ բերեցին։ Եվ պարտվեցին քանի որ պարտությունը արդեն նրանց ուղեղներում մտցրել էին Լիպարիտյանն ու Տեր֊Պետրոսյանը ու ներշնչել զիջումներով թորքերի հետ քիրվայության անհրաժեշտությունը։ ԼՏՊ֊ի աշակերտը հո միայն Փաշինյանը չի, մի ամբողջ տերպետրոսյանակն շարժում է իշխանության եկել՝ Հիմա շարժումը, Մակունցները, Թորոսյանները, Ռուբինյանները, ԱրայիկՀարությունյանները և այլն, և այլն, նրանք բոլորը հասակ են առել ՀՀՇ֊֊Տեր֊Պետրոսյան քաղաքական դարբնոցում։

ԼՏՊ֊ն, փաստորեն ասում է, որ Արցախը կորցված է, պետք է հաշտվել, որ Ադրբեջանի կազմում մնա, Քոչարյանին մեղադրեց պատերազմի տանելու մեջ միայն այն բանի համար որ խոսում է Հադուրթն ու Շուշին նախկին Լեռնային Ղարաբաղի սահմանների մեջ վերադարձնելու հնարավորւթյան մասին։ Այսինքն, նույնիսկ Հադուրթն ու Շուշին վերադարձնլու մասին խոսելը արկածախնդրություն է, ասում է թե էս ամենը դաս չեղա՞վ, որ հայերը չեն կարող լուծել Ղարաբաղի հարցը, այդ հարցը ցնորք է, զառանցանք։

ԼՏՊ֊ի ուղերձն է հայերը ոչինչ չեն կարող անել, խոտակեր անասունների մի զանգված է, որի փոխարեն աշխարհի հզորները որոշումներ կընդունեն։ Եթե հայերը որևէ իղձ պիտի չունենան, իրենցից որևէ բան կախված չի, ապա ընդհնարապես, ինչո՞ւ հայ մնալ, միայն նրա համա՞ր որ ԼՏՊ֊ն հայերեն իրենց ասի դուք ոչ մի բանի անընդունակ մասսա եք։ Այս ուղին տանում է որևէ վերանձնային գաղափարից զուրկ հումանոյիդ սպառողների հասարակության։

Եվ վերջինը՝ ԼՏՊ֊ն նախընտրական պայաքրի վերաբերյալ ամեն օր ֆիզիկիկան սպառնալիքներ ոռնացող կապիտույլանտին նույնացնում է հանդարտ քարոզարշավ տանող Հայաստան դաշինքի հետ, ասելով թե «այսպիսի ատելության խոսք երբեք չի եղել, հայտնի երկու կողմն էլ գնալու են ամեն ինչի, սա նրանց համար կենաց մահու խնդիր է»։ Լրագրողը հարցնում է բայց 2008ին էլ դուք էիք այդպիսի ատելություն սերմանում, իշխանությանը անվանում թաթար մոնղոլ։

Այստեղ ԼՏՊ֊ի ցինզմը փայլում է, ասում է «Ես երբեք նրանց մոնղոլ չեմ ասել, ես տեքստաբան մարդ եմ, ես քաղաքական գնահատական եմ տվել, ես ասել եմ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար մոնղոլական համակարգի պետություն է, սա գիտական հասկացություն է»։

Բայց եթե հայ ժողովուրդը հիշողություն ունի, ապա 2007֊2008֊ի ԼՏՊ֊ի ու նրա զինակից Նիկոլ Փաշինյանի ատելության քարոզը կհիշի, այն չի փոշիացել, պահպանվել են նրանց բոլոր կոչերը, որոնք հանգեցրին արյունահեղության։ Մարտի 1ին այն ավերներ գործող կատաղած ամբոխը ոգեշնչվել էր հենց Տեր֊Պետրոսյանի ներարկած ատելության հսկա դոզաներից. խնդրեմ դրանցից մի քանիսը, փետրվարին ԼՏՊ֊ն հայտարարում է.«Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։ Իսկ մի երկու օր անց, մարտի 1–ին Փաշինյանն է հայտարարում.«Այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ...», «Մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Լևոն Տեր-Պետրոսյան Արցախյան հիմնախնդիր

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին