f

Անկախ

«Սթափվե՛ք, արթնացե՛ք, մենք կորցնում ենք Հայրենիքը». Սաթի Սպիվակովայի ուղերձը


Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Զարեհի Սահակյանց)՝ նշանավոր ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը, Instagram-ի իր էջում գրել է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ.

Ես չեմ կարող լռել այսօր: Դիմում եմ նրանց, ովքեր ունակ են մտածելու, զգալու, տրամաբանող են ու ողջամիտ: Հայաստանն այսօր նման է ջարդված դռներով տան, որտեղ թրև են գալիս թշնամիներն ու դիակապուտները` թափահարելով միֆական իրավունքներ... Այդ տանը նեխման հոտ է գալիս... և հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները... և գլխատված եկեղեցիների զանգերի ղողանջները... Սթափվե՛ք, արթնացե՛ք: Մենք կորցնում ենք Հայրենիքը: Ութ ամիսը բավարար ժամկետ էր հետպատերազմյան ընկճախտի համար:

Շատ հաճախ ընտրությունների ընթացակարգը ձևական է, բայց ոչ այս անգամ, ոչ մեր դեպքում: Մուրճով զինված մոլագար, որ պատերազմ է հայտարարել ողջ հայ քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ դեմոկրատ՝ մերկացված բռնապետի դեմքով, իշխանությանը կառչած տգետ դեմագոգ ու ձեռնածու, որ ունակ է ճղճղալ նոպայի մեջ, թե հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, որի պատճառով անսահման ամոթի զգացում է ապրում յուրաքանչյուր ողջամիտ մարդ: Մի՞թե դրան էինք արժանի:

Հազարավոր զոհեր, հազարավոր անդամալույծներ, հազարավոր անօթևան ընտանիքներ, հազարավոր այրիներ ու որբեր, կորցրած հողեր, ոտնահարված սրբավայրեր, բաց սահմաններ, նվաստացումներ, որոնք վերջ չունեն, հասարակության լիակատար պառակտում. ահա «Իմ քայլը դեպի դժոխք» կուսակցության գործունեության արդյունքը:

Մեր ձեռքին է այս մղձավանջին վերջ դնելու հնարավորությունը: Սնապարծությունն է միայն, որ թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը: Մենք ի վիճակի ենք դառնալու մեր Վերածննդի ճարտարապետը: Հայաստանը հնարավորություն ունի, արթնանալով հունիսի 21-ին, վերականգնելու գլխավորը` Արժանապատվությունը: Մնացածի համար ժամանակ է պետք, ուժ, կամք, հավատ: Չափազանց մեծ են կորուստները...

Ես հավատում եմ իմաստությանը, ողջամտությանը, բնազդին ու լույսին, որոնք հարատև են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել մեզնից խլած արժանապատվությունը, մաքրել մեր հողն ապականությունից, պաշտպանել մեր սահմանները: Ամեն ինչ լավ է լինելու: Աստված մեզ հետ»:

Ռոբերտ Քոչարյան Սաթի Սպիվակովա

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին