f

Անկախ

Դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով. Արմեն Գևորգյան


ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր ալիքում գրում է․

«Բարի օր, Հայաստան:

Դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով։ Չեմ պատկերացնում, թե դեռ որքան ժամանակ դրանք պիտի որոշեն մեր տրամադրությունը: Տպավորություններս կրկնակի ծանր են այն պատճառով, որ «մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ։ Այն, որ Էրդողանը և Ալիևը հունիսի 15-ին լինելու էին Շուշիում, հայտնի էր դեռ մի շաբաթ առաջ։ Եւ իմանալով հանդերձ, Նիկոլը չի փոխել Սյունիք այցի իր գրաֆիկը։

Նրա ժամանումը հսկայական ոստիկանական շքախմբով և արձագանքի բացակայությունը այսպես կոչված «Շուշիի դեկլարացիային» խոսում է այն մասին, որ նա այդպիսով ազդանշան է ուղարկում իր թյուրք գործընկերներին մինչև վերջ գնալու իր պատրաստակամության մասին։ Ինքը ցանկանում էր նրանց ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին։ Թյուրքերը հետևողականորեն գնում են դեպի իրենց նպատակը։ Նրանք իրականացնում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր՝ առանց Ռուսաստանի, քարտեզ ձևավորելու իրենց գլոբալ ծրագրերը։

Երեկ ուշ երեկոյան հնարավորություն ունեցա շփվել Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ։ Ցանկանում եմ միանգամից նշել, որ Սփյուռքը հսկայական ներուժ է և ռեսուրս Հայաստանի զարգացման և արդիականացման համար։ Այդ բացառիկ հնարավորությունը չունեն մեր տարածաշրջանի շատ երկրներ։ Բայց ի՞նչն է ակնհայտ։ Մենք մինչև հիմա այդպես էլ չենք գտել Հայաստանում այդ մարդկանց ինտեգրացիայի օպտիմալ և պարզ մեխանիզմներ։

 

Գործող իշխանությունները շարունակում են չնկատել նրանց։ Հայրենադարձներից շատերը, հատկապես՝ Սիրիայից և Լիբանանից տեղափոխվածները, կարող են մեծ օգուտ բերել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, նրանց գիտելիքներն ու փորձը կարող են օգտակար լինել պետական ծառայության որոշ ոլորտներում, ինչպես նաև արաբական երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու գործում։ Անհրաժեշտ է հայրենադարձության տրամաբանական և նպատակային ծրագիր։ Բայց մինչ այդ պետք է լուծել արդեն Հայաստան ժամանածների կյանքի կազմակերպման բոլոր տարրական հարցերը։

Մենք միշտ խոսում ենք մարդկային ներքին ներուժի մասին, բայց ժամանակն է խոսել հայկական գլոբալ մարդկային ռեսուրսի մասին և դրա՝ բուն Հայաստանում ռացիոնալ օգտագործման մասին։

Եվս մի նկատառում։ Կա կարծիք թե, վերականգնելով Սփյուռքի նախարարությունը, մենք ինքնաբերաբար կլուծենք Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունների շատ խնդիրներ։ Համոզված եմ, որ այդ հարցերը չեն կարող սահմանափակվել միայն մեկ նախարարության շրջանակներով։ Դրանք մշտապես պետք է լինեն Հայաստանի բոլոր պետական ու տեղական մարմինների ուշադրության կենտրոնում և օրակարգերում»,-գրել է նա։

արմեն գևորգյան տելեգրամյան ալիք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին