f

Անկախ

«Փաստ»․ Գեղանիստի դպրոցի տնօրենն իրեն աշխատանքից ազատելը մեկնաբանում է ամուսնու՝ «Հայաստան» դաշինքի անդամ լինելու հանգամանքով


«Արդեն չորս տարի է, ինչ Կարինե Ղազարյանը «Գեղանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Ամեն դեպքում, մինչև հունիսի 11-ը տնօրենն էր, երբ մարզպետարանից որոշում է ստանում, որ ազատված է աշխատանքից, ստացել է նաև հիմնավորում, որը, սակայն, Ղազարյանն անօրինական է համարում: «2022 թվականի մարտի 27-ին կլրանար հինգերորդ տարին, որ դպրոցի տնօրենն եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Հունիսի 11-ին նրան ազատել են աշխատանքից: «Դիմում էի գրել ինձ արձակուրդ տրամադրելու համար՝ նույն օրը մոտավորապես ժամը 16:30-ի մոտակայքում: Գրությունն ուղարկել եմ էլեկտրոնային տարբերակով: Ժամը 17:30 մարզպետարանից զանգահարում են և տեղեկացնում՝ Դուք ազատված եք աշխատանքից: Դա ինձ համար անակնկալ էր: Ես հարցնում եմ՝ ի՞նչ հիմքով: Պատասխանում են, որ որոշումը կուղարկեն էլեկտրոնային տարբերակով: Գյուղում եմ բնակվում, և այդ ժամին անհնար էր գնալ, հասնել Գյումրի՝ մարզպետարան, որպեսզի որոշումն առձեռն վերցնեի: Էլեկտրոնային տարբերակով որոշումն ուղարկել են հունիսի 11-ին, իսկ աշխատանքից ազատման որոշումն առձեռն ստացել եմ հունիսի 14-ին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ղազարյանը:

Ընդգծում է՝ որոշման մեջ որպես ազատման հիմք նշվել է Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, որը վերաբերում է անվստահությանը: «Այս մասով, խոսքը վերաբերում է անվստահություն հայտնելուն, որոշումն անօրինական է: Ենթադրենք՝ տնօրենը ո՞ր դեպքում իրավունք ունի աշխատողին ազատելու աշխատանքից իրենց նշած անվստահության հիմքով: Երբ աշխատողը գույք է վնասում, ինչ-որ խախտում է կատարում, որը վնասում է դպրոցի շահերին: Նույնը վերաբերում է նաև տնօրենին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք՝ նախքան նրան տնօրենի աշխատանքից ազատելը արդյո՞ք դպրոցում եղել են ստուգումներ, գուցե նա ստացել է նկատողություններ: «Այս ընթացքում դպրոցի հետ կապված եղել են բողոքներ, բայց ես աշխատել եմ առանց խախտումների: Եվ օրերս միանգամից աշխատանքից ազատման որոշումն եմ ստացել»,-ընդգծում է դպրոցի տնօրենը:

Մեր այն դիտարկմանը, թե տիկին Ղազարյանն ունի՞ ենթադրություններ, թե ինչու է ազատվել աշխատանքից, երբ իր ղեկավարած դպրոցում խախտումներ չեն արձանագրվել, նա այսպես է արձագանքում. «Աշխատանքից ազատման միայն իմ որոշումը չի եղել, եղել են շատ այլ որոշումներ ևս: Իմ դեպքում ես այդ որոշումը կապում եմ նրա հետ, որ ամուսինս «Հայաստան» դաշինքի անդամ է, կուսակցական, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ: Իմ ազատման որոշումը կապում եմ այս հանգամանքի հետ, ուրիշ մեկնաբանություն չեմ կարողանում գտնել: Ես աշխատել եմ ի նպաստ դպրոցի: Դպրոցը շատ անմխիթար վիճակում եմ ընդունել, դիմել եմ մարզպետարան, որպեսզի վերանորոգման հետ կապված աշխատանքներ տարվեին, բայց մերժել են՝ պատճառաբանելով ֆինանսական հարցերը և այլն: Դիմել եմ բարերարներին, բավականաչափ մեծ աշխատանքներ եմ կատարել դպրոցի համար, ինչը նպաստել է աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքների մակարդակի բարձրացմանը»,-ասում է Ղազարյանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ անկուսակցական է:

«Դպրոցում քարոզչություն չի իրականացվել, նույնիսկ երբ մանկավարժները սկսել են խոսել, քննարկել, ես արգելել եմ, ասելով՝ կարող եք այդ թեմաներով խոսել դպրոցից դուրս, բայց ոչ դպրոցի ներսում: Դա յուրաքանչյուրիդ սահմանադրական իրավունքն է, բայց դպրոցի տարածքում նման զրույցներն արգելված են»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հետագա քայլերի մասին խոսելիս ասում է.«Պաշտպանելու եմ իմ իրավունքները: Մարզպետի անօրինական որոշման դեմ բողոքարկումն արդեն ընթացքի մեջ է»,-եզրափակում է Կարինե Ղազարյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարինե Ղազարյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին