f

Անկախ

Լևոն Տեր-Պետրոսյան. Իմաստության, սկզբունքների և աթոռակռվի արանքում


ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում կողմնակիցները հաճախ կոչում են Հիմնադիր նախագահ, օրերս հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսության եթերում, ինչը բավականին մեծ արձագանք ստացավ: Կողմնակիցները, որոնք տառապում են ընդգծված անձապաշտությամբ, վերահաստատեցին Տեր-Պետրոսյանի` իմաստության ակունքներում կանգնած լինելու իրենց համոզմունքը: Ընդդիմադիրները մեղադրեցին նրան ավելորդ չարագուժության մեջ: Իրականում դժվար է հասկանալ, ինչ է ուզում առաջին նախագահը, քանի որ նրա խոսքերը և գործողությունները հաճախ իրարամերժ են և հակասական: Չնայած լևոնականներն ունեն նաև դրա արդարացումները:

Ինչևէ, առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:

2008թ. Նախագահական ընտրություններից առաջ`հունվարի 11-ն Տեր-Պետրոսյանն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում պատասխանում էր լրագորղների տարաբնույթ հարցերին` սկսած նախընտրական ծրագրից վերջացրած 1996թ. Նախագահական ընտրություններով:

Պատասխանելով լրագրողի հարցին հենց 1996թ. Կեղծված ընտրությունների վերաբերյալ, նախագահը պատասխանեց.

Վազգեն Մանուկյանը համոզված է և կարծում է, թե 1996 թվականին ինքը ընտրվել է նախագահ, ես հարգում եմ նրա համոզմունքը և կարծիքը։ Թող այդպես էլ համոզված մնա ու կարծի։ Բայց քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ։ Քաղաքականությունը պետության կենսագործունեության հետ կապված իրավական պրոցես է։ Սա իմ և Մանուկյանի լուծելիք խնդիրը չէ, համոզմունքների, կարծիքների հետ կապված չէ։ Իրավական գործընթաց է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կայացրել է իր որոշումը, Սահմանադրական դատարանն՝ իրենը։ Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այո՛, նշել են անճշտություններ, նշել են թերություններ, նշել են կեղծիքներ ինչ-որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքները։ Եղել է երկու դեպք, երբ միջազգային հանրությունը չի ընդունել ընտրությունների արդյունքները՝ մի անգամ Ալբանիայում, մի անգամ՝ Բելառուսում։ Այսպիսի բան 96 թվականի ընտրությունների նկատմամբ տեղի չի ունեցել։ Ես ավելին չեմ ուզում ասել։ Իսկ որ իմ հարգելի մրցակիցը, նախկինում մտերիմ ընկերը, շարունակելու է այդպես մտածել, թող մտածի։

Վերանանք այն ճշմարտություններից, որոնք Տեր-Պետրոսյանը միտումնավոր նենգափոխում է, օրինակ չհիշատակելով, որ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները մտան ԱԺ ոչ թե խորհրդարանի նախագահին ծեծելու, այլ պարզապես որովհետև ԿԸՀ-ը այդ ժամանակ տեղակայված էր հենց ԱԺ շենքում, կամ որ Մանուկյանը ոչ թե հռչակում էր, որ հաղթել է, այլ պահանջում էր ընդամենը վերահաշվարկել երեք պատահական արկղ` ձայների ռեալ հարաբերակցությունը պարզելու համար: Տեր-Պետրոսյանը ստում է անգամ միջազգային դիտորդների եզրակացությունների վերաբերյալ, պնդելով, թե բոլորն ընդունել են ընտրության արդյունքները: Բարեբախտաբար արձանագրությունները մինչ օրս պահպանված են և դժվար չէ գտնել դրանք:

Արդեն 2008թ. ընտրություններում Տեր-Պետրոսյանը հակասեց ինքն իրեն` չընդունելով ընտրությունների արդյունքները: Բայց այս անգամ, չգիտես ինչու, դա այլևս իրավական գործընթաց չէր, ԿԸՀ-ի, Սահմանադրական դատարանի, միջազգային դիտորդների կարծիքներն այլևս էական չէին: Ինքը հաղթել էր և վերջ…Ընդ որում, հաղթանակի մասին նա ազդարարարել էր հենց վերոհիշյալ ասուլիսի ժամանակ.

– Ես Սերժ Սարգսյանի սցենարները չեմ մեկնաբանելու։ Ես ունեմ իմ սցենարը, և իրականացնելու եմ այն։ Համոզված եմ, որ իմ սցենարը հաջողվում է։ և եթե մյուսներն ասում են՝ հաղթելու ենք, ես ասում եմ՝ արդեն հաղթած եմ։

Հաղթելու մասին իր հստակ դիրքորոշումը հնչեցչեց նաև ընտրությունների երեկոյան, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ.

«Չնայած իշխանությունների ու քրեական աշխարհի ջանքերին՝ ընտրակաշառքին, քվեարկության ժամանակ տեղի ունեցած բռնություններին, լցոնումներին, չնայած այս ամենին՝ երեկոյան ժամը 8-ին ժողովրդի ընտրած թեկնածուն արդեն հաղթել էր»,- դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Պարտությունը հաղթանակ վերագրելու տաղանդը փոխանցվել է նաև հոգեզավակին` Փաշինյանին, որ դեռ պատերազմի օրերին ԱԺ ամբիոնից կոչ էր անում. Եվ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի մտքի և հավաքական գիտակցության մեջ: Եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել: Թերևս հենց այս գաղափարախոսությամբ են առաջնորդվում Փաշինյանը և իր թիմակիցները, երբ նախքան ընտրությունների ավարտը հայտարարում են, որ 60%-ից ավել ձայներ են հավաքելու: Նույն տրամաբանությամբ Տեր-Պետրոսյանն էր հռչակել իր հաղթանակը, որն էլ ավարտվեց մարտի 1-ով: Միակ դասը, որ Փաշինյանը քաղել է 2008թ. ընտրություններից, վաղօրոք Ազատության հրապարակում ցույցեր և հավաքներ կազմակերպելու թույլտվություն, ստանալն է:

Ի դեպ, սա միակ դեպքը չէր, երբ Տեր-Պետրոսյանը նախ մեղադրում էր Վազգեն Մանուկյանին` հետագայում գնալով շատ ավելի վատ ճանապարհով: Մասնավորապես, լրատվամիջոցների հետ ասուլիսի ընթացքում նա նշել էր, որ.

Ինչ վերաբերում է ինձ, թե ինչ եմ անելու, եթե տեսնեմ, որ փետրվարի 20-ին ընտրությունները կեղծվել են, ապա անելու եմ այն, ինչ անում եմ մինչև հիմա։ Գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը, ես անելու եմ դրանցից բխող բոլոր քայլերը՝ ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ և այլն։ Սա է լինելու իմ ճանապարհը։ Ես Ձեր ակնարկած մարդու նման ցանկապատեր չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխը չեմ ջարդելու։ և, ի դեպ, իմացեք, նախագահի տվյալ թեկնածուն կործանվեց հենց այդ պատճառով։ 1996 թվականին նա ուներ 41–42 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում (1998թ.) ստացավ 13 տոկոս, 2003-ին՝ 0.9 տոկոս։ Սա է ժողովրդի վերաբերմունքը 1996 թվականին պետության դեմ նրա կատարած ահավոր հարվածի նկատմամբ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը։

Դա իմ կողմից երբեք տեղի չի ունենա, պնդում էր առաջին նախագահը, իսկ թե ինչ եղավ ընտրություններին հաջորդող շաբաթների ընթացքում և մասնավորապես` մարտի 1-ին, հավերժ կմնա բոլորի հիշողություններում:

Պարզապես, ելնելով Տեր-Պետրոսյանի տրամաբանությունից, որ բախումները ժողովրդի կողմից անընդունելի են, և դրան տանող քաղաքական ուժը կորցնում է իր ժողովրդականությունը, հետաքրքիր է, թե ինքը ինչ վստահությամբ է մասնակցում 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, չէ որ դեռ 2008-ին նա հավաքել էր 21.5%, 2012թ. Խորհրդարանական ընտրություններին` 7.08%, 2017թ. Խորհրդարանական ընտրություններին` 1.65%, այդպես էլ չանցնելով խորհրդարան:

Հարկ ենք համարում անդրադառնալ մի հետաքրքրաշարժ դրվագի ևս: 2008թ. Նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Տեր-Պետրոսյանը, խաղալով ժողովրդական տրամադրությունների վրա, հայտարարել էր.

«Թաթար-մոնղոլական խաների նման՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանը համարում են իրենց սեփական կալվածքը՝ այն բաժանելով իրենց հարազատների, մոտ ու հեռու ազգականների, խնամիների, փեսաների, քավորների ու սանիկների միջև։ Ղարաբաղում գործից ազատված յուրաքանչյուր պաշտոնյա անմիջապես պաշտոն է ստանում Հայաստանում։ Աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով, ղարաբաղցիները տեղ են զբաղեցնում նաեւ մեր երկրի բիզնեսի ոլորտում՝ դառնալով ներկա իշխանությունների հուսալի հենարանը»: Ըստ էության, նա երկրի երկրորդ նախագահին և վարչապետին համեմատել էր մոնղոլ-թաթարների հետ և ինչն ավելի ուշագրավ է, բորբոքել էր հակաղարաբաղյան տրամադրություններ, խոսքում ակնարկելով, որ ղարաբաղցիները  ՀՀ-ում ստանում են բարձրաստիճան պաշտոններ:

Այս խոսքերը բազմիցս մեկնաբանվել են, ընդ որում ամեն անգամ, տարբեր կերպ:

2012-ի մարտի մեկին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել: Նա նման բան չի ասել ոչ թե որովհետև կվիրավորեր Ռոբերտ Քոչարյանին, այլ որովհետև "այդպիսով կարող էր վիրավորել հարգարժան թաթար և մոնղոլ ժողովուրդներին, որոնք ժամանակին կարևոր դեր են խաղացել համաշխարհային պատմության մեջ": Նրա խոսքով` ինքը միայն հայտարարել է, որ "քոչարյանա-սերժական վարչախմբի ձևավորած տնտեսական համակարգը որևէ կապ չունի ո'չ սոցիալիզմի, ո'չ ֆեոդալիզմի, ո'չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ":

Օրեր առաջ մեկնաբանությունն ամբողջովին այլ էր. «Ես երբեք նրանց թաթար-մոնղոլ չեմ ասել, ես տեքստի մարդ եմ և ես իմ խոսքի տերն եմ։ Ես նրանց տվել եմ քաղաքական գնահատական. ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն է, սա  գիտական հասկացություն է,  այսօր էլ եմ պնդում, այո նրա ստեղծած պետությունը զուտ  թաթար-մոնղոլական պետություն էր»։

Վերջին` համեմատաբար մեղմ, կոռեկտ մեկնաբանությունը թերևս պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ ամիսներ առաջ Տեր-Պետրոսյանն անձամբ նախաձեռնել էր դաշինք կազմել իր կողմից թաթար-մոնղոլ հռչակված ուժերի հետ:

Ընդհանրապես, Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իշխանության եկավ հենց Ղարաբաղյան շարժման շնորհիվ, իր ելույթներում բազմիցս է հանդես եկել հակաղարաբաղյան տրամադրություններով: Թերևս բոլորը լսած կլինեն «Սե՛րգո ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» արտահայտությունը: Իհարկե, դրա արձագանքն այնքան բուռն էր, որ Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրապարակել պատերազմ թե խաղաղություն հոդվածը, փորձելով արդարացնել ինքն իրեն: Ինչ խոսք փայլուն գրվածք է, գեղեցիկ, տրամաբանական խոսք շարված իրար հետևից: Բովանդակությունը, սակայն նունն է, Ղարաբաղյան խնդրից պետք է շտապ ազատվել:

Իսկ հիմա, պատերազմի աղետից հետո, երբ միակ բանը, որը մարդկանց պահում է Հայաստանում, դա կորցրած հայրենքը վերականգնելու և շենացնելու հույսն ու սպասումն է, Տեր-Պետրոսյանը, առանց վարանելու հայտարարում է, որ վերջ, Արցախը կորցված է, պետք է համակերպվել, և կյանքի կկոչվի նրա հիմնական գաղափարը` Սերգոն լավ կապրի:

Նույն գիծը առաջ է տանում նաև գործող իշխանությունը, որի նախընտրական ծրագրում Արցախի վերաբերյալ խոսք չկա, թեման փակված է, հարցը` լուծված: Դե իսկ ժողովուրդն էլ ապրում է, լավ թե վատ, արդեն կարևոր էլ չէ:

Որքան էլ Տեր-Պետրոսյանը կշռադատված և զուսպ երևա Փաշինյանի կողքին, նրանց քայլերը, մտքերը, գործողությունները համընկնում են: Նրանք երկուսն էլ Արցախը համարում են Հայաստանի զարգացման խոչընդոտ, ղարաբաղցիներին` մոնղոլ-թաթար, չեն տեսնում իրենց հաղթանակին այլընտրանք, և անգամ պարտությունն են ներկայացնում որպես հաղթանակ, պատրաստ են ժողովրդին տանել բախման: Իսկ նրանց գլխավոր ընդհանրությունն այն է, որ երկուսին էլ սատարում է անձապաշտ զանգված, Տեր-Պետրոսյանի դեպքում` կիրթ, Փաշինյանի դեպքում` տգետ, որոնք աներկբա վստահում են իրենց առաջնորդին, առանց կասկածի տակ դնելու նրա քայլերը: Փորձեք հիշել, որևէ լևոնական քննադատեց Տեր-Պետրոսյանին` Քոչարյանի և Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու առաջարկը: Դա մեկնաբանվեց որպես Հիմնադիր նախագահի հերթական իմաստուն, կշռադատված քայլ, որով բոլորը հիացան, հպարտացան և մոռացան:

լևոն տեր պետրոսյան Նիկոլ Փաշինյան Վազգեն Մանուկյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին