‼️Tigran Avinyan Ձեր ուշադրություն եմ հրավիրում Առողջապահության նախարարի հակաիրավական վարքագծի վրա։
Ողջ ազգաբնակչությունը անհամբեր սպասում նախարարի դրական ուղիղ միացումներին՝ կրոնավիրուսային իրավիճակին տեղեկանալու նպատակով, նախարարը ուղիղ եթերով բոլորիս տեղեկացնում է, որ Վճռաբեկ դատարանում պարտվել է Արա Մինասյանին և որ չի պատրաստվում կատարել դատական վճռի պահանջները…
Հորդորում եմ Թորոսյանին բացատրել իր պատասխանատվության կարևորությունը, երեկ քանի որ քնած էր նիստերի ժամանակ, իր մասով ոնց հասկանում ենք լավ տեղեկացված չի Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններ մասին։
‼️Արսեն Թորոսյան դու էլ կարդա ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածը։
ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 1-ին մասի համաձայն․
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (այսուհետ` դատական ակտ) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հ.Գ. Իսկ ներկայիս պատասխանատվության մասին էլ չմոռանաս։