f

Անկախ

Լիբանանի բանակը փլուզման եզրին է․ Համաշխարհային բանկ


Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Լիբանանի զինված ուժերը կանգնած են փլուզման եզրին։ Պատճառը Լիբանանի ֆինանսական կոլլափսն է, որն, ըստ Համաշխարհային բանկի, աշխարհում վերջին 150 տարվա ընթացքում վատագույններից մեկն է համարվելու։

Այս մասին հայտնում է միջազգային Associated press լրատվականը։ Դեռևս մայիսին Լիբանանի ԶՈւ հրամանատար Ժոզեֆ Աունը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հայտնել էր երկրի ուժային կառույցներում տիրող «տխուր» վիճակի մասին։

Այսօր արդեն Ֆրանսիան հանգանակության վիրտուալ համաժողով է հրավիրել լիբանանյան բանակին օգնություն ցուցաբերելու համար։ Ֆրանսիան զգուշացրել է, որ Լիբանանի զինված ուժերը «հնարավոր է այլևս ի վիճակի չլինեն ամբողջությամբ իրականացնել իրենց առաքելությունները, որոնք կարևոր են երկրի կայունության համար»։ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ լիբանանյան բանակի ամենամեծ հենարանը, խոստացել է 2021 թվականին ավելացնել օգնությունը։

2019 թ․ ճգնաժամից առաջ Լիբանանի զինված ուժեր զորակոչված զինվորը ամսական վաստակում էր մոտ 800 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, սակայն այժմ այն իջել է ամսական $100-ից պակաս։ Շատ զինծառայողներ ստիպված են եղել գտնել երկրորդ աշխատանք կամ պարզապես թողնել ծառայությունը։ Երկարատև տնտեսական ճգնաժամի և փլուզված ազգային արժույթի պատճառով պաշտպանության նախարարությունում աշխատավարձերը նվազել են 5-6 անգամ։Իրավիճակը սրվել է նաև վառելիքի ճգնաժամով, ինչը բացասաբար է անդրադառնում բանակի ստորաբաժանումների շարժունակության վրա։

Քարնեգիի Մերձավոր Արևելքի կենտրոնի արաբական երկրներում քաղաքացիական-ռազմական հարցերով ծրագրի ավագ խորհրդական Արամ Ներգիզյանը խնդրի հետ կապված Associated press-ին ասել է․ «Նման անկումը կարող է ազդել անկայունության այն տեսակների վրա, որոնք վերջին անգամ նկատվել էին, երբ Լիբանանի քաղաքական էլիտան քանդեց կամ բարձիթողի վիճակի հասցրեց լիբանանյան զինված ուժերը, մասնավորապես՝ 1975-1990 թթ․ քաղաքացիական պատերազմին նախորդող հինգ տարիների ընթացքում»։

Միաժամանակ Ներգիզյանը նախազգուշացնում է, որ Լիբանանի Զինված ուժերի դեգրադացիան թույլ կտա Իրանից աջակցություն ստացող շիական «Հըզբոլլահ» խմբավորմանն էլ ավելի հզորանալ, ինչը ցանկալի չէ նաև Վաշինգտոնի համար։

Ֆինանսական խնդիրների պատճառով Լիբանանի Զինված ուժերի թուլացումը լի է այդ երկրի և տարածաշրջանի համար բազմաթիվ վտանգներով։ Զինված ուժերը սակավաթիվ պետական ​​հաստատություններից են, որ հարգանք են վայելում լիբանանյան հասարակության շրջանում՝ ի տարբերություն իրենց քաղաքական գործիչների, որոնք 2019-ի հոկտեմբերից ի վեր չեն կարողանում կառավարություն կազմել։ Բանակի թուլացումը կարող է երկրում քաղաքացիական նոր պատերազմի պատճառ դառնալ։ Միաժամանակ կարող է խախտվել առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում ուժերի բալանսը։


1975 թ-ին սկսված Լիբանանի 15-ամյա քաղաքացիական պատերազմից հետո բանակը բաժանվել էր կրոնական հոսանքների պատճառով։ Այն վերամիավորվեց 1990-ականների սկզբին գեներալ Էմիլ Լահուդի հրամանատարությամբ, որը հետագայում դարձավ նախագահ։

Այդ ժամանակից ի վեր բանակն իր պրոֆեսիոնալիզմով աչքի էր ընկնում Մերձավոր Արևելքի երկրների շարքում։ 2007 թվականից ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 2 միլիարդ դոլար է տրամադրել Լիբանանի ԶՈւ-ին՝ «հուսալով պատվար կառուցել» «Հըզբոլլահի» դեմ:

Նյութը՝ ռազմինֆո կայքից:

Լիբանան Համաշխարհային բանկ Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին