f

Անկախ

Փրկարար ծառայությունը ծրագրում է ԱԹՍ-ներ տրամադրել մարզային փրկարարական վարչություններին


Գյումրիում և Ախուրյանում կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատների շինարարությունը շուրջ մեկ ամսից կավարտվի: Ընդամենն օրեր անց կմեկնարկի նաև Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը: Արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթությունների ցանկում շարունակում են կարևորվել տարբեր միջազգային գործընկերների միջոցով գույքի և տեխնիկայի նորացման ծրագրերը:

Այսօր՝ հունիսի 18-ին, Փրկարար ծառայությունն ամփոփել է 2021 թվականի հինգ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը և Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը: Պարբերաբար անակնկալ այցեր են կատարվել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ նպատակ ունենալով արձանագրել թերությունները և նշել դրանց վերացմանն ուղղված քայլերի հստակ ժամկետները: Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աղբավայրերում գրանցված հրդեհներին, նշել, որ միայն մայիս ամսվա ընթացքում հանրապետության տարբեր աղբավայրերում հրդեհների 13 դեպք է գրանցվել. անցած տարվա համեմատ ցուցանիշը քառապատկվել է։

2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 3 դեպք։ Մասիսի աղբավայրում ավելի քան տասն օր տևած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 28 մարտական հաշվարկ և 121 փրկարար՝ այդ թվում Երևանի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներից։ Իրականացվել է 103 ելք, ծախսվել է 6258 տոննա ջուր, 1800 լիտր վառելիք։ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ պայքարում ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար, օգտագործվել է 2300 տոննա ջուր, ծախսվել է 1200 լիտրից ավելի դիզվառելիք: Արմեն Գասպարյանի խոսքով՝ փրկարար ծառայությունը պետք է շեշտադրի կանխարգելումը: Այդ իսկ նպատակով՝ մեկնարկելու է ԱԹՍ-ների կիրառման գործընթացը: Դրանց միջոցով բացի հետախուզական աշխատանքներից, նաև ակտիվ իրազեկում կիրականացվի: Արդեն մեկ անօդաչու թռչող սարք է տրամադրվել Տավուշի մարզային փրկարարական վարչությանը. նախատեսվում է, որ այն կօգտագործվի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների մասին պարբերաբար հիշեցնելու համար: ԱԻՆ Փրկարար ծառայությունն ԱԹՍ-ներ է հատկացնելու բոլոր մարզային փրկարարական վարչություններին: Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ներկայացրել է իր նկատառումները՝ ծառայության պատշաճ կազմակերպման վերաբերյալ և հորդորել բարեխիղճ լինել՝ ի նպաստ համակարգի:

ՀՀ ԱԻՆ

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին