Երեկ եղել եմ Հանրապետության հրապարակում, վաղն էլ ընտրելու եմ #նիկոլիզմից ազատվելու համար այն ուժերից մեկին, որոնք ռեալ շանս ունեն անցնելու խորհրդարան եւ բացառել են #հողատուի հետ կոալիցիան։
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար։
Վաղվա ընտրությամբ ես փորձելու եմ ուղղել իմ/մեր մեջքը պարտությունից հետո ու մեկ անգամ եւս հնարավորություն ստանալ տեղ գտնել հաջողակ ազգերի շարքերում՝ լքելով ձախողվածների շարքերը։
Վաղվա ընտրությամբ անկախության շրջանում առաջին անգամվա համար կարող ենք ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությամբ ու առանց փողոցային կամ պալատական “հեղափոխությունների” իրականացնել իշխանափոխություն՝ ազատվելով այս փնթիների իշխանությունից։
Վաղվա իմ ընտրությամբ ես շարունակելու եմ դեռեւս 2000-ականներից սկսած "նախկինների" ժամանակ իմ բնագավառի ու իմ իրավունքների կռիվը։ Ուղղակի այս անգամ Հայաստանի ապրելու "իրավունքի" համար կռիվ տալու եմ գնում՝ ազատվելու պարտվածի խարանից ու փորձելով ուղղել սխալս որպես ներկա իշխանության նախկին ու միամիտ աջակից։
Պատերազմից հետո գրել էի մեր ազգի վերհառնելու մասին։ Վաղը գնում եմ այդ ուղղությամբ իմ բաժին “գործն” անելու...