f

Անկախ

Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար


Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ նախագահ Էրդողանի գրասենյակը նամակ է ուղարկել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին՝ պահանջելով ստորագրել այն և հետ ուղարկել նախագահին։ Այդ նամակում Էրդողանը կեղծորեն պնդել է, որ Թուրքիան միայնակ է եղել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։

Հակառակ Էրդողանի պնդումներին, միջազգային լրատվամիջոցներում եղած տասնյակ զեկույցներ փաստում են, որ Թուրքիան, ըստ էության, եղել է Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների աջակիցների առաջնագծում։

Ահմեդ Ս. Յայլան նա է, ով առաջին ձեռքից գիտի Թուրքիայի կառավարության կողմից ԻԼԻՊ-ի աջակցության մասին, քանի որ նա 2010-ից մինչև 2013 թվականը եղել է Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների ղեկավարը, իսկ 2013-2014 թվականներին՝ հասարակական կարգի ու քրեական հետաքննությունների ղեկավարը Թուրքիայի Սանլիուրֆա քաղաքում։ Սանլիուրֆան ԻԼԻՊ-ի «ջիհադի մայրուղու» վերջնակետն էր։ 2020 թ․ մարտի 6-ին Յայլան մանրամասն հոդված է գրել The Investigative Journal-ում՝ բացահայտելով Էրդողանի հանցակցությունը ահաբեկչությանը: Հոդվածը վերնագրված է՝ «Դատե՛ք Էրդողանին միջազգային քրեական դատարանում՝ ԻԼԻՊ-ին սատարելու համար»։

Յայլան գրել է, որ 2014-ին ստիպված է եղել լքել իր աշխատանքը և թոշակի անցնել, «որպեսզի չմասնակցի Էրդողանի ոճրագործություններին, որոնք հասնում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մակարդակի»:

Ըստ Յայլայի՝ «ԻԼԻՊ-ն այդքան ուռճացված իշխանություն չէր ունենա կամ այդքան շատ մարդկանց չէր սպանի, եթե Էրդողանի վարչակարգը չորոշեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել դրա հայտնվելուց ի վեր՝ 2014-ին: Փաստն այն է, որ երբ ԻԼԻՊ-ը 2014-ին հաստատվեց Ռաքքայում [Սիրիա], Թուրքիայի հետախուզական գործակալությունը պահպանում էր իր մուտքի դուռը և պատրաստ ողջունում էր ջիհադական կամավորներին իրենց նահատակության ճանապարհին։ Թուրքիան կենտրոնական հանգույց էր ԻԼԻՊ-ի ավելի քան 50 հազար օտարերկրյա զինյալների համար և հիմնական աղբյուրը ԻԼԻՊ-ի տեխնիկական նյութերի, ներառյալ ԻԼԻՊ-ի ինքնագործ պայթուցիկ սարքերը՝  դարձնելով Թուրքիան և ԻԼԻՊ-ը գործնականում դաշնակիցներ»։

Յայլան նաև մեջբերել է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թ․ հոկտեմբերի հրապարակումը, որտեղ ասվում էր․ «Թուրքիան շարունակում է տարանցիկ կետ մնալ այն օտարերկրյա զինյալների համար, որոնք ցանկանում են միանալ «Իսլամական պետությանը» Իրաքում և Սիրիայում, ինչը կարող է օգնել ահաբեկչական խմբին վերակազմավորվելու և վերականգնելու իր ազդեցությունը»: ԱՄՆ կառավարությունը նաև նախազգուշացրել է, որ «Թուրքիայի տարածքով անցնող օտարերկրյա զինյալները կարող են օգնելԻսլամական պետությանը վերածնվելու համար»: ԻԼԻՊ-ը կարողացավ իր բարձրաստիճան և ավագ անդամներից շատերին տեղափոխել Թուրքիա, որտեղ նրանք վարում էին ահաբեկչական կազմակերպության ամենօրյա գործողությունները:

Յայլան հայտնել է, որ «2019 թ․ դեկտեմբերի 3-ին ահաբեկչական պարագլուխ Համիդ Շաքիր Սաբա ալ-Բադրին՝ հանգուցյալ Աբու Բակիր ալ-Բաղդադիի զարմիկը, գերեվարվել է Իրաքի Քիրկուկ քաղաքից հարավ, երբ վերադառնում էր Թուրքիայում գտնվող իր անվտանգ ապաստարանից։ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի կալանքի տակ գտնվող թուրք բանտարկյալը լրագրող Լինդսի Սնելին պատմել է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում պահվող ԻԼԻՊ-ի հսկայական ապահով տան մասին: Բանտարկյալն ասել է՝ «այնտեղ այնքան շատ օտարերկրյա զինյալներ կային, այնքան տարբեր լեզուներով: Նրանք (Թուրքիա) գիտեին, թե մենք ինչի համար էինք այնտեղ»։

Քանի որ Թուրքիայի ղեկավարներն աջակցում էին ԻԼԻՊ-ին՝ ԻԼԻՊ-ի նկատմամբ լայն աջակցություն կար նաև թուրքական հասարակության շրջանակում։ «Ռոյթերս» գործակալությունը հայտնել է, որ Անկարայի հետազոտական ​​կենտրոնի կողմից անցկացվող «Թուրքիայի սոցիալական միտումների ուսումնասիրության» համաձայն, հարցվածների 9․3 տոկոսը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, իսկ 5.4 տոկոսը կողմնակից է նրա գործողություններին»։ 

Ըստ PEW հետազոտական կենտրոնի ուսումնասիրության՝ Թուրքիայի բնակչության 8% -ը բարյացակամ վերաբերմունք ուներ ԻԼԻՊ-ի նկատմամբ։ Արդյունքում, համաձայն Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի վերջերս տարածած զեկույցի, թուրքերը մեծ թվով զինյալներ են տվել ԻԼԻՊ-ին։ Մինչ այժմ կային ԻԼԻՊ-ի 9476 թուրք ահաբեկիչներ և ավելի քան 900 ադրբեջանցիներ ԻԼԻՊ-ի շարքերում։ 

Թուրքիան նաև հանդիսանում է ԻԼԻՊ-ի համար տարբեր ապրանքների շարունակական մատակարարման աղբյուր, ներառյալ կոշիկներ, համազգեստներ, բաճկոններ, սնունդ և ամենակարևորը՝ պայթուցիկ նյութեր: Մեջբերելով Հակամարտությունների սպառազինության հետազոտությունից (ՀՍՀ)՝ Յայլան հաղորդել է, որ ԻԼԻՊ-ը «առաջին հերթին Թուրքիայում ունեցել է գործող խոշոր ձեռքբերման ցանց, երկրոդ՝ հստակ մատակարարման ուղի Թուրքիայից, Սիրիայի տարածքով դեպի Իրաք»: ՀՍՀ-ն նաև բացահայտել է, որ «Թուրքիան ամենակարևոր անցումայի կետն էր պայթուցիկ սարքերի արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների համար», որոնք պատրաստվում էին «Իսլամական պետության» կողմից։ Փաստորեն, ՀՍՀ-ն փաստել է, որ ԻԼԻՊ-ի զինյալները «զենքի և զինամթերքի արտադրության մեջ օգտագործվող ապրանքների մեծ մասը մատակարարել են Թուրքիայի ներքին շուկայից»։

Թուրք լրագրող Թոլգա Թանիշը հեռացվել է աշխատանքից և դատի տրվել՝ նախագահ Էրդողանի կողմից ներկայացրած զրպարտության հետաքննությամբ, երբ Թանիշը բացահայտել էր, թե ինչպես են թուրքական ընկերությունները պայթուցիկ նյութեր արտահանել ԻԼԻՊ-ի համար։

Յայլան նաև հաղորդել է, որ «2019 թ․ նոյեմբերի 18-ին ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ունեցվածքի վերահսկման գրասենյակը երկու թուրք եղբայրներ Ահմեդ և Իսմայիլ Բայալթուններին նշել է որպես Թուրքիայում գործող «ԻԼԻՊ-ի գնումների գործակալներ», ինչպես նաև՝ Սիրիայում և Թուրքիայում գործող ԻԼԻՊ-ի հետ կապված չորս ընկերություններ։ Բայալթուն եղբայրները հայտնի էին ԻԼԻՊ- ի մատակարարման գործում իրենց ունեցած դերակատարմամբ, մասնավորապես՝ 48 տոննա ալյումինե մածուկներ առաքելու համար, որոնք օգտագործվել են ԻԼԻՊ-ի պայթուցիկ սարքերի մեջ։ Ամենակարևորը, Բայալթուն եղբայրները սերտ հարաբերություններ են ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Մուսթաֆա Բայալթունի հետ Սանլիուրֆայում, որտեղ գտնվում է նրանց գրասենյակը»:

Թուրքիայի Ազգային հետախուզության դերը ահաբեկչությանը սատարելու գործում բացահայտվեց, երբ Թուրքիայի ոստիկանությունը 2014 թ․ հունվարի 19-ին կանգնեցրեց հետախուզության կողմից շահագործվող երեք բեռնատար ավտոմեքենա և հայտնաբերեց ռազմական զենքեր՝ թաքնված Սիրիա տեղափոխվող բժշկական արկղերի տակ։ 

Ըստ Յայլայի՝ ահաբեկչությանը սատարելուց բացի, նախագահ Էրդողանը ձեռք է բերել նաև ԻԼԻՊ-ի նավթը՝ «Փաուըրթրանս» անունը կրող թուրքական ընկերության միջոցով, որի ղեկավարը նրա փեսան էր՝ Բերաթ Ալբայրաքը։ «Ալբայրաքը օրական վճարում էր 3 միլիոն դոլար՝ ԻԼԻՊ-ի նավթի ամենաշատ արդյունահանման ժամանակ։ Փաստորեն, Էրդողանը ընդունել է մի օրինագիծ, որն իրավունք էր տալիս նավթը նավերով տեղափոխել և պայմանագիր է կնքել «Փաուըրթրանսի» հետ առանց հանրային հայտի, որպես միակ լիազորված ընկերության: Ի հավելումն ԻԼԻՊ- նավթի ձեռքբերման՝  Էրդողանը հանձնարարել է իր որդուն՝ Բիլալ Էրդողանին, իր մալթական BMZ Group բեռնափոխադրումների ընկերության միջոցով վաճառել ԻԼԻՊ-ի նավթը համաշխարհային շուկայում»: Բացի այդ, թուրքական դրամական փոխանցումների կենտրոններն օրվա ընթացքում հարյուր հազարավոր դոլարներ են փոխանցել ԻԼԻՊ-ին: 

Յայլան ամփոփել է․ «Ի վերջո, ԻԼԻՊ-ը չէր սպանի, վիրավորի, ստրկացնի և բռնբաբարի հազարավոր անմեղ մարդկանց, առանց հսկայական աջակցության, որ վայելում էր Թուրքիայի կողմից։ Էրդողանը և նրա հանցակիցները պետք է դատվեն Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից՝ մարդկության դեմ գործած իրենց հանցագործությունների համար… Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա հանցակիցների ձեռքերն արյունոտ են։ Գոյություն ունեցող լավ փաստագրված, անառարկելի և անհերքելի ապացույցների հիման վրա պարզ է, որ Էրդողանը ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցում է ԻԼԻՊ-ին»։

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Կարծիք Ռեջեփ Թայիփ Էրդողան Թուրքիա ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ

Այլ հոդվածներ հեղինակից

Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել
Դիվանագիտական դաշտում նկատելի են կրակի դադարեցման կամ հումանիտար դադարի հասնելուն միտված գործընթացներ. Թևան Պողոսյան
Քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել, չեմ կարծում, որ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա. Մարուքյան
Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար
Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին
Եկել է ժամանակը, որ Արցախը վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը և նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը. Ղազինյան
Արցախյան պատերազմը ցույց տվեց Էրդողանի իրական դեմքը. Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru
Ռուսաստանն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հրադադարի պայմանավորվածության իրագործումը. Մարուքյան
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ
Թուրքիան С-400 համակարգերը կարող է տեղակայել հայկական կամ սիրիական սահմաններին. Al Monitor
«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ գերմանական BILD-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից
Հոկտեմբերի 20-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 18 դեպք
ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52.000.000 ՀՀ դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին
«Դեսպանն ասաց՝ Արցախի անկախության հարցը ևս քննարկում ենք». ակցիայի մասնակիցը՝ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից հետո
Հիմա ինչպես ուզում են, թող վարվեն. Խաժակյանը՝ 49 մլն դրամով Երևանում կայանատեղի կառուցելու մասին
«ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ ՄԽ համանախագահ երկրների կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»․ The Washington Post
Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ սակագին
«Դատապարտել երեխաների դեմ սանձազերծված բռնությունը». ՀՀ-ի 40-ից ավելի կազմակերպություններ կոչով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին
Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը ռազմական դրության պատճառով 9-ից ընդամենը 2 հարց է քննարկել
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 20-ին. Մեդիա պաշտպան
Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Բանկերը կներեն մարտերում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները
Ճակատագրի հեգնանքը կամ մոռացեք ՄԱԿ-ի մասին, նա թաքնված է կուլիսներում
Ադրբեջանի արտգործնախարարն այցով մեկնել է Մոսկվա
Ավելին
Ավելին