Վատիկանը Իտալիայի կառավարությանը կոչ է արել շտկել հոմոֆոբիան քրեականացնող օրինագիծը; Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով համապատասխան նամակին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Վատիկանի, նախաձեռնության որոշ մասեր խախտում են 1920-ականներին Իտալիայի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, որն ապահովում էր եկեղեցու ազատություններն ու իրավունքները:
Օրենքի ընդունումը կվտանգի եկեղեցու «կազմակերպման ազատությունը» և կաթոլիկների շրջանում «մտքի ազատությունը», նշված է նամակում:
Ավելի վաղ Վատիկանը արգելել էր կաթոլիկ եկեղեցիներում միասեռ ամուսնությունների օրհնությունը: Որոշումը կայացվել է մի շարք եպիսկոպոսների հարցումներից հետո, որոնք հայտնել են, որ իրենց վստահված թեմերում շատ քահանաներ մասնավոր կերպով սկսել են նման միջոցոռումների փորձեր իրականացնել: