f

Անկախ

Արթուր Սաքունց․«Պետք է ցույց տանք աշխարհին, որ ուժեղ ենք ու անպարտելի»


Ժամկետային ծառայության մեջ գտնվող գինեսի քառակի ռեկորդակիր Արթուր Սաքունցը վերջերս զորամասում սահմանած նոր ռեկորդով հերթական անգամ  ուրախություն պարգևեց հայրենակիցներին՝ ի լուր աշխարհի պատմելով հայի ուժի և կարողությունների մասին։ Արթուրը, ատամներով բռնած ճոպանը,  10 մ  քաշեց 18 տոննա քաշ ունեցող մեքենաների շարասյունը։
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով՝ պատմելով, որ ռեկորդներ սկսել է սահմանել եղբոր՝ Յուրի Սաքունցի օգնությամբ․ եղբայրներով փորձում են միշտ բարձր պահել հայի պատիվն ու ամենուր ծածաել հայոց եռագույնը` աշխարհին ցույց տալով իրենց ֆիզիկական բացառիկ կարողությունները։


-Շնորհավորում ենք հերթական տպավորիչ ռեկորդի սահմանման կապակցությամբ։ Այն հաստատապես առանձնահատուկ էր, քանի որ կատարեցիք զորամասում՝ զինակից ընկերների ներկայությամբ։
-Արդեն 3 ամիս է, ինչ ծառայում եմ հայոց բանակում։ Ռեկորդներ սկսել եմ սամանել մինչ ծառայությւոնը։ Ծառայության անցնելով՝ ավելի եմ ոգեշնչվել՝ դեպի նորանոր հաղթանակներ, դեպի ռեկորդներ` փորձելով բարձր պահել Հայաստանի և հայոց բանակի պատիվը։
Մինչ զորակոչվելը, արդեն իսկ ցանկություն ունեի ծառայության ընթացքում ռեկորդ սահմանել։ Այստեղ կարողացել եմ  ժամանակ հատկացնել մարզումներին՝ պահելով մարզավիճակս։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ հատկապես այս ռեկորդի սահմանումը։
-Հնարավոր և անհնար  ամեն բան անելու եմ հայի պատիվը բարձր պահելու համար, աշխարհին ցույց տալու, որ հայոց բանակն ուժեղ է։
Ուրախ եմ, որ իմ ռեկորդով ոգևորեցի զինակից ընկերներիս, նրաց մոտ էլ ցանկություն առաջացավ որևէ տպավորիչ բան անել, նոր հաջողություներ գրանցել։  Իմ այս ռեկորդով գերազանցել եմ ադրբեջանցի մարզիկին, ինչը շատ կարևոր է։ Գինեսի ռեկորդի սահմանման մասին իմանում է ողջ աշխարը, ուստի այս կերպ կարողանում ենք բարձր պահել հայի պատիվը։ Կա մեծ պատասխանատվություն, ոգևորություն, հպարտություն, հուզմուն, քանի որ միայն քեզ չէ, որ ներկայացնում ես։


-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք ռեկորդներ սահմանել։
-Ռեկորդներ սկսել եմ  սահմանել 16 տարեկանից եղբորս օնությամբ։ Եղբայրս՝ Յուրի Սաքունցը գինեսի 7-ակի, աշխարհի քառակի, Հայաստանի 17-ակի ռեկորդակիր է։ Նրա օգնությամբ գինեսի 5 ռեկորդ եմ սահմանել․ 2 մատով քաշել եմ 61 տոննա քաշ ունեցող գնացքը, մեկ ձեռքով քաշել եմ 122 տոննա քաշ ունեցող գնացքը, ատամներով քաշել եմ 12 տոննա քաշ ունեցող ավտոբուսը, այնուհետև՝ 14,5 տոննա քաշ ունեցող ավտոբուսը։


-Ե՞րբ եք պատրաստվում նոր նվաճումով հանդես գալ։ 
-Կան նոր ռեկորդի մտահղացումներ, որոնց հարկավոր է ամենայն լրջությամբ պատրաստվել։ Պետք է ամեն տեղ բարձրացնենք հայոց եռագույնը՝ ցույց տալով  աշխարհին, որ ուժեղ ենք ու անպարտելի, եղել ենք, կանք ու կլինենք։ Առաջիկայում պատրաստվում եմ ատամներով քաշել  10  ավտոմեքենա։


 

ռեկորդ Գինես հարցազրույց խմբագրի ընտրանի Արթուր Սաքունց, սպորտ սպորտ Յուրի Սաքունց

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին