f

Անկախ

Հայկական արմագեդոնը և հայկական հույսը. Ավիգդոր Էսքին


Հայաստանի ընտրությունների արդյունքները շրջադարձային կարող են դառնալ հայերի կյանքում: Դրանց իմաստը շատ ավելի ծանր կշիռ ունի, քան քվեարկությամբ խորհրդային շղթաներից ու կապանքներից ձերբազատման վերջնական արձանագրումն էր: Նաև շատ ավելին է, քան այն մարդու հաղթանակի ցուցադրումը, որի վրա է մնացել պատերազմում պարտության և ազգային երազանքի կորստյան մթնոլորտի պատասխանատվությունը: Սա Հայաստանի ներկայիս առաջնորդին կամ նրա նախորդներին մեղադրելու փորձ չէ, այլ վերջին տարիների իրադարձությունների պատառիկներից ընդհանրացումների հանգելու ձգտում: Իսկ ընտրությունները պատերազմից հետո դադար առնելու հարմար հանգրվան են մտորումների համար:  

Հայերի՝ հազար տարվա պետականազուրկ գոյությունից հետո անկախ պետության  ձեռքբերման մետաֆիզիկական իմաստի գրված սահմանման բացակայության դեպքում իսկ չենք կարող զորակցություն չտածել հին ժողովրդի ազգային գաղափարին: Եվ չենք կարող չանհանգստանալ այդ ազգային գաղափարի մայրամուտի նշաններից:

Հայ հանրության ներկապնակը բազմաբղետ ու հակասական է: Շատ դեպքերում մենք ավերիչ միտումներին կհակադրենք հույսի նկատելի ծիլերը: Բայց ազգային պետականության լինելության կարևորագույն կողմեր կան, որոնք ներկայիս Հայաստանում վտանգավոր էրոզիայի են ենթարկվել:

Կա՞ արդյոք վերածնվող ժողովրդի վիճակի ավելի նշանակալի չափանիշ, քան ժողովրդագրական հաշվեկշիռը: Հայաստանն անկախություն ձեռք բերեց հետպատերազմյան խորհրդային ժամանակների արագացված զարգացումից հետո: Նոր պետության համար կարևոր փորձություն էր  սեփական հայ բնակչության մեծացումը և սփյուռքի ազգակիցներին ներառելը: Բայց հակառակը եղավ: Հայաստանի հայերը լրացրին սփյուռքի շարքերը Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, իսկ Հայաստանի սեփական բնակչությունը կրճատվեց գրեթե կիսով չափ: Մենք կարող ենք խոսել այդ մասին նաև անցած ընտրությունների համատեքստում, քանի որ դրանց նախորդել է վստահության կորստի ալիքը  սեփական առաջնորդների ու սեփական ապագայի նկատմամբ: Ամենուրեք քննարկվում են հեռանալու ծրագրերը, իսկ ազգային նպատակների մասին հարցի դեպքում անցնում են ներկայիս ու անցյալի կառավարիչների համատարած պարսավանքների կեցվածքին  և հրաժարվում են  խորհել գլխավորի մասին:

Դրան գումարենք խոր բացված անջրպետը Հայաստանի ներկայիս ղեկավարության և Ռուսաստանի սփյուռքի միջև: Իրենք՝ հայերը, հակված են քննարկելու դա միայն մեղավորներ գտնելու համար, իսկ մենք նշենք դա որպես ընդհանուր ճգնաժամի նշան:

Եվ այստեղ ծագում է ամենայն արվողի ու քննարկվողի իմաստի հարցը: Ի՞նչ գաղափար են առաջարկում սեփական ժողովրդին և աշխարհին հայոց պատմության կրողներն այսօր: Մեծն Շրի Աուրոբինդոն սովորեցնում էր, որ ազգային ինքնությունը իմաստ ունի, երբ ժողովուրդը կարող է կարգել իրեն որպես եզակի նվագարան համաշխարհային սիմֆոնիայում: Ի՞նչ ենք լսում մենք Երևանից: Միակ ձևակերպված գաղափարը եղել է պայքարը 1915 թվականի ցեղասպանության ճանաչման համար: Բայց հազիվ թե կարելի է պետություն և ժողովուրդ կառուցել իր՝ որպես եզակի զոհի պատկերացման հիման վրա, քանզի 20-րդ դարի առաջին կեսին միայն Եվրոպայում զոհվել է մոտ 100 միլիոն մարդ: Եվ ազգային ձգտումները հարյուրամյա վաղեմության ցեղասպանության հետ կապված կրքերին հանգեցնելը չէր կարող այլ հետևանքներ ունենալ, քան ազգային  լճացումը: Կամ, ավելի վատ, Նժդեհի ու Զատիկյանի հերոսացումը:

Քաղաքական առաջնորդության պայքարը Հայաստանում հանգեց փոխադարձ մեղադրանքների և աննախադեպ ագրեսիվ հռետորաբանության: Փաշինյանի կողմնակիցները Քոչարյանին ներկայացնում էին որպես թուրքական գործակալ, որը Հայաստանին պատերազմի է հրահրել: Քոչարյանի կողմնակիցները Փաշինյանին անվանում էին Փաշաև և բացահայտ խոսում էին, որ նա աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի համար (կարծիքները բաժանվում էին այսպես. Թուրքիայի համար կամ Ադրբեջանի համար, կամ էլ միաժամանակ և՛ Անկարայի, և՛ Բաքվի): Ազգային գաղափարը, մշակույթի վերածնունդը և սփյուռքի ներգրավումն ընդհանրապես չեն քննարկվել:

Պարտություն պատերազմում, համատարած ատելության մթնոլորտ և հարյուր հազար կապած ճամպրուկներ: Սա՞ է ժամանակակից Հայաստանի պատկերը: Դա հայկական իրողությունների ճիշտ նկարագրությունը չի լինի: Հարյուրավոր աղջիկներ, որոնք պատրաստ են ամուսնանալ պատերազմում խեղված զինվորների հետ: Հոգածություն տուժածներին և գործուն կարեկցանքի զանգվածային դրսևորումներ: Ինչպես և նախկինում, շատ ցածր է հանցավորության մակարդակը:

Ավելին, բոլոր հրեշավոր լեզվակռիվներից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հաշտության կոչով: Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց «մայդանի» փորձից և պատասխանատվություն դրսևորեց՝ պահպանելով արժանապատվությունը:

Վերջին ընտրությունները մանրակրկիտ և սթափ վերլուծություն են պահանջում: Մենք սկսեցինք ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի պատկերն արձանագրելուց այս վերջին ընտրությունների կետում: Պատկերը բարդ է և տագնապալի, բայց զուրկ չէ հույսերից:Եթե իրենք՝ Հայաստանի հայերը տեսնեն հույսի ուղին:

Աղբյուրը՝ ИА REGNUM.

Աշխարհում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին