Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները:
F խմբում մրցեցին Գերմանիան ու Հունգարիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան: Գերմանիան փրկվեց Հունգարիայի դեմ խաղում ու կշարունակի պայքարը՝ 2-2: Նույն հաշիվը գրանցվեց նաև Պորտուգալիայի ու Ֆրանսիայի մրցավեճում (2:2):
Այսպիսով, F խմբում 5 միավորով հաղթեց Ֆրանսիան, 4-ական միավոր վաստակեցին Պորտուգալիան ու Գերմանիան: Այս թիմերը շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում, իսկ Հունգարիան վաստակած 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: