f

Անկախ

Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ


Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ կոտրում ու դեռ մինչև հիմա պատասխանը չեն գտել։

Իրականությունն այլ է, այս կառավարությունը մարտավարական առումով և Արևմուտքին է ձեռնտու, և Ռուսաստանին, իսկ դրա պատասխանը այդ երկուսի ստրատեգիաների մեջ է, որոնք այս պահին համընկնում են։

Ռուսաստանը փորձում է լուծել մարտավարական խնդիր, հնարավորինս երկարաձգել ռուս-թուրքական հնարավոր կոնֆլիկտը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի շուրջն օղակը սեղմվում է՝ Բելառուս, Ղրիմ, Ուկրաինա, Մերձդնեստրովիա ․․․ , դրանք հնարավոր թեժ օջախներն են, որոնք ցանկացած պահի կարող են բռնկվել։ Եւս մեկ հնարավոր թեժ կոնֆլիկտ Հարավային Կովկասում Ռուսատանի ուժերից վեր է։ Դրա համար Հայաստանում պետք է ունենալ այնպիսի "պարտնյոր", որը Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ կգնա զիջումների ու կանխատեսելի իրավիճակ կստեղծվի։ Այդ իմաստով գործող վարչապետն իդեալական կերպեր է։

Արևմուտքին ևս գործող ռեժիմը ձեռնտու է և նույնպես մարտավարական նկատառումներից ելնելով։ Իրենց պետք է "պարտնյոր", որը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ կգնա զիջումների, որպեսզի Հարավայում Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնեն իրեից դիրքերը, հետագայում Ռուսաստանի ու Իրանի համար խնդիրներ առաջացնելու համար, գուցե անգամ ապագա թեժ կոնֆլիկտի համար նպաստավոր դիրքեր գրավելու համար։ Սա նույնպես մարտավարական նպատակ է։

Այսպիսով մարտավարական առումով Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը համընկնում են, սակայն ստրատեգիական առումով՝ ոչ, նպատակները տարբեր են։

Այստեղից պետք է անել հաջորդ հետևությունը, Հայաստանի գործող իշխանությունը չունի ստրատեգիական նպատակներ, այլ ունի մարտավարական խնդիրներ և դատապարտված է գնալ զիջումների, դա է իր առաքելությունն՝ իշխանության գինը, այսինքն ոչ արևմտամետ է, ոչ է ռուսամետ։ Ուրևէ ուղղությամբ շարժվելու համար պետք է ստրատեգիական նպատակներ ունենալ, ինչը չկա։ Իրականում սա ժամանակավոր կառավարություն է ու կմնա այնքան ժամանակ, որքան հիմնական արտաքին խաղացողների մարտավարական շահերը կհամընկնեն։

Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի սուվերանությանն, ապա ցանկացած երկրի սուվերենության հիմնական երաշխավորը ժողովուրդն է՝ նրա կամքն ու կոլեկտիվ գիտակցությունն։ Այս առումով արտաքին խաղացողների համար նույնպես իդեալական իրավիճակ է, Հայաստանի սուվերանության երաշխավորը՝ ժողովուրդը, նույնպես պատրաստ է իր սուվերանության հաշվին զիջումների գնալ։ Սա կառավարության ու ժողովրդի ներդաշնակության փայլուն դրսևորում է, ինչն արտահայտվեց ընտրությունների ժամանակ։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Ռուսաստան Արևմուտք

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին