Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է Դատախազության վերաքննիչ բողոքը։
Ֆարխոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։