f

Անկախ

Համայնքապետին ծեծողն ազատ է, իսկ Արմեն Չարչյանը պետք է մեկուսացվի․ Արտավազդ Սահակյանն իրավապահներին «քամու տակ չընկնելու» կոչ արեց. yerkir.am


Օձունի համայնքապետին քաղաքական հայացքների համար ծեծում են՝ ոչ մեկին չեն կալանավորում, իսկ հարգարժան պրն․ Արմեն Չարչյանը, պարզվում է, հասարակության համար այնքան վտանգավոր է, որ պետք է կալանվորել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ համարելով, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին պետք է անհապաղ ազատ արձակել։

Նա վստահեցրեց, որ Արմեն Չարչյանը մեր լավագույն բժիշկներից է՝ երկրի լավագույն տրավմատոլոգների եռյակում է։

«Բոլոր առումներով նա դրական մարդ է, նույնիսկ առանց լսելու իր ձայնագրությունը, ես միանգամից պաշտպանեցի նրան՝ վստահ լինելով, որ հակաիրավական բան չի անի։ Երբ լսեցի՝ համոզվեցի, որ այնտեղ որևէ խոսք չկա, որով որևէ մեկին ստիպում է այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու․ մեղադրանքը անհիմն է, ասում է՝ գնացեք ընտրություններին մասնակցեք, բայց չի ուղղորդում»,-ասաց Արտավազդ Սահակյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք բժշկի շղարշով չեն փորձում պաշտպանվել՝ իրենք ավելին չեն, քան հասարակության մյուս անդամները, բայց համոզված է, որ իր ընկերը՝ հարգարժան պրն․ Չարչյանը, այնպիսի բան չի արել, որի համար նրան պետք է մեկուսացնել հասարակությունից և կալանավորել։

«Այս բոլոր տարիներին, երբ ես համագործակցել եմ իր հետ, ինձ վրա միշտ թողել է դրական տպավորություն, եղել է շատ մարդասեր․ համենայն դեպս, այդպիսի դեպք չեմ հիշում, որ մերժած լիներ օգնություն ցույց տալու որևէ մեկին կամ խորհրդատվական օգնություն ցույց տալու իր կոլեգային։ Ես միշտ ընդգծված հարգանքով եմ վերաբերվել իրեն»,-ասաց Արտավազդ Սահակյանը։

Լինում են վատ բժիշկներ է՛լ, վատ մարդիկ է՛լ, ասաց նա, բայց Չարչյանը հրաշալի մարդ է, հրաշալի բժիշկ և լավ կազմակերպիչ։

«Իրավապահներն էլ մարդիկ են, որոնք նույնպես ունեն զգացմունքներ և նպատակներ, բայց պետք է միշտ ուժեղ և անկախ լինեն, որ քամու տակ չընկնեն։ Սա այն դեպքը չէ, այն էլ այսքան հիվանդություններով տառապող մարդու հանդեպ՝ նա իրոք վատառողջ է․ վերջին անգամ 10 օր առաջ տեսել եմ, նա իրոք հիվանդացած, ծերացած, դալուկ դեմք ուներ»,-ասաց պլաստիկ վիրաբույժը։ 

Արտավազդ Սահակյան Արմեն Չարչյան կալանավորում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին