f

Անկախ

Ես բռնել եմ Ձեր այս գործի ելքին անխուսափելիորեն ազդող սխալը եւ Դուք հիմա հոգեվարքի մեջ եք. Էրիկ Ալեքսանյան


Սա կոչվում է մասնագիտական ոչնչացում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթացա ՀՔԾ-ի հայտարարությանը։ Հարգելի ՀՔԾ հասկանում եմ, որ ես բռնել եմ Ձեր այս գործի ելքին անխուսափելիորեն ազդող սխալը եւ Դուք հիմա հոգեվարքի մեջ եք, բայց ամեն ինչ լավ է լինելու՝ մի հուզվեք։

Իսկ այժմ իրավաբանությունից։ Ուրեմն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քրեական գործ հարուցելու առիթի «հասկացությունը», սակայն դատավարագիտության մեջ առավել քան ընդունված է այն մոտեցումը, որ այն օրենքով նախատեսված ԱՂԲՅՈԻՐԻՑ քրեական հետապնդման մարմիններին հանցագործության մասին հասու դարձած տեղեկություններն են, որոնց թվում մտնում է նաեւ ՀՔԾ-ի կողմից նշված՝ վարույթն իրականացնող մարմնի իր լիազորությունների իրականացման արդյունքում հայտնաբերված հանցագործության մասին տվյալներն են։

Նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն նշում է, որ համապատասխան զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրասվել, որի արդյունքում հարուցվել է քրեական գործը, հարկ եմ համարում անդրադառնալ հատկապես այդ զեկուցագրին եւ հնարավորինս մատչելի ձեւով բացատրել, թե որն է այդտեղ ՀՔԾ-ի սխալը։

Քրեական գործում առկա զեկուցագիրը կազմել է ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը, ով չէր կարող հանցագործության հատկանիշների հայտնաբերման վերաբերյալ զեկուցագիր կազմել, քանզի նախ ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը քրեադատավարական հարաբերութունների սուբյեկտ չէ, ուստի եւ չունի օպերատիվ-հետախուզական կամ վարչաիրավական գործառույթներ, որոնց իրականացմամբ միայն հնարավոր կլիներ հայտնաբերել հանցանքի նյութական հետքերը եւ որից հետո միայն հնարավոր կլիներ կազմել զեկուցագիր այն քննիչին փոխանցելու համար։

Մինչդեռ տվյալ դեպքում հիշյալ զեկուցագիրը ոչ միայն կազմվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, այլեւ դրանում արտացոլված է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ/կամ վարչաիրավական գործառույթների արդյունքները, այլ բացառապես «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրություն, ինչն իրենից ներկայացնում է անհայտ, ոչ հավաստի աղբյուր, որն էլ հենց փաստացի ոչ օրինական առիթ է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար։ Կարծում ենք այսքանը բավարար է ՀՔԾ-ի համար պարզապես լռելու»:

Էրիկ Ալեքսանյան Արմեն Չարչյան ՀՔԾ ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին