f

Անկախ

Բաքվի, Մոսկվայի կամ Արևմուտքի թեկնածուն: Ինչպես Փաշինյանի նոր հաղթանակը կփոխի Հայաստանն ու տարածաշրջանը. Կիրիլ Կրիվոշեև


Իմանալով իր նոր՝ «Բաքվի թեկնածուի» համբավի մասին՝ Փաշինյանը,  ամենայն հավանականությամբ, կձգտի փոքր հաղթանակներ շահել, ասենք՝ գերիների հերթական խմբի վերադարձ, և մատուցել դրանք իբրև իր ամուր դիրքի արդյունք: Այդ խորապատկերում խոսակցություններ կլինեն շատ շուտով մեծ հաղթանակների մասին, օրինակ՝ ապրանքների փոխադրում Ռուսաստան Ադրբեջանով:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները զարմացրին բոլորին թե՛ բուն Հայաստանում, թե՛ արտերկրում: Չնայած անցած տարվա ծանր պարտությանը ղարաբաղյան պատերազմում՝ Նիկոլ Փաշինյանը կրկին ջախջախիչ հաղթանակ տարավ: Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ձայների կեսից ավելին՝ 54 տոկոս, նրա գլխավոր հակառակորդի՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը՝ միայն 21 տոկոս:

Դա անսպասելի էր անգամ հայկական սոցիոլոգիական ծառայությունների համար, որոնց նախընտրական հարցումները վկայում էին Քոչարյանի գերազանցության կամ ոչ-ոքիի մասին: Իսկ արդյունքն այն է, որ Փաշինյանը կարող է ոչ միայն նորից վարչապետ դառնալ և միակուսակցական կառավարություն ձևավորել, այլև սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում: Իհարկե, դա նշանակում է նաև, որ նա միայնակ է կրելու պատասխանատվությունը և՛ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ դժվարին բանակցությունների, և՛ ղարաբաղյան պատերազմի պարտությունից հետո Հայաստանի նոր արտաքին քաղաքականության ձևավորման համար:

Հաղթանակի պատճառները

Փաշինյանի անսպասելի հաջողության պատճառները հեշտ է հասկանալ, եթե նայենք քվեարկության արդյունքները՝ ըստ Հայաստանի տարբեր տարածաշրջանների: Օրինակ՝ Նրա կուսակցությանն աջակցողների ամենաբարձր մակարդակներից մեկը Շիրակի մարզում է (65 տոկոս): Դա այն հայ զինվորների հայրենիքն է, որոնք գերի ընկան ադրբեջանցիներին 2020 թ. դեկտեմբերին Հադրութի մերձակայքում: Ըստ ամենայնի՝ նրանց ազգականներն ու հայրենակիցներն այդպես ցանկացել են ցույց տալ, որ ձգտում են ոչ թե ռևանշի, որը զուգորդվում է Քոչարյանի հետ, այլ հանգստության և նման միջադեպերի բացակայության ապագայում:

Ինչպես հայտնի էր դեռ ձմռանը, հայ հասարակությունն արդեն չի ցանկանում կռվել: Նրանք ցույցեր են անում զինկոմիսարիատների մոտ և պահանջում են նորակոչիկներին Ղարաբաղ չուղարկել, ոչ թե հակառակը՝ անհապաղ  անցած տարի կորցրած տարածքները վերադարձնելու գործողություններ ձեռնարկել: Քոչարյանը քարոզարշավի ժամանակ, իհարկե, ասում էր, որ ներկայիս պայմաններում սթափ մտածող որևէ մեկի գլխում ռևանշի միտք չի ծագի, բայց Հայաստանում հասկանում են, որ Բաքվի համար նա առավել քան անցանկալի ֆիգուր է: Կնշանակի բախումների հավանականությունը նրա հաղթանակի դեպքում ավելի մեծ կլինի, թեկուզև  հակառակորդի սադրանքների հետևանքով: Անցած տարվա պատերազմը ցույց տվեց, որ նման իրավիճակում հայկական բանակը չի կարող հաղթող լինել: Հետևաբար դրանից պետք է խուսափել՝ ընտրելով Բաքվին նվազ գրգռող քաղաքական գործչի:

Բառացիորեն ընտրությունների նախօրեին Ադրբեջանը Հայաստանին բավական հստակ ազդանշան ուղարկեց, որ պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ կոշտ գծի: Ադրբեջանի իշխանությունները ցուցադրաբար դատեցին հայ գերիների մի մասին, մի մասին էլ, դարձյալ ցուցադրաբար վերադարձրին Աղդամի շրջանի ականապատված տարածքների քարտեզի փոխարեն: Իմ ադրբեջանցի զրուցակիցները չէին թաքցնում, որ դա կարծես նվեր է Փաշինյանին, ցուցադրություն, որ երկխոսությունը հնարավոր է: Ինչպես և ենթադրվում էր, քարոզարշավի ժամանակ Բաքուն ակնարկեց, որ կնախընտրեր գործ ունենալ Փաշինյանի հետ, բայց այդ համակրանքն առանձնապես  ցցուն չի արտահայտում, որպեսզի հակառակ արձագանք չստացվի: Ոմանց դա կարող է հայրենասիրական չթվալ, բայց հայ ընտրողը ընդունեց խաղի այդ կանոնները:

Պակաս նշանակալի չէ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ ադրբեջանցիները պատրաստվում են երկաթուղի և ավտոճանապարհներ կառուցել  երկրի հիմնական տարածքի և Նախիջևանի անկլավի միջև: Դեռ վերջերս Փաշինյանը չէր կարողանում մտնել այդ տարածաշրջանը, տեղի բնակիչները, քաղաքապետների աջակցությամբ, փակում էին ճանապարհը և ավտոշարասյան վրա ձվեր էին նետում: Իսկ հիմա նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այնտեղ 54 տոկոս ձայներ է ստանում: Իր նախընտրական հոլովակներում Քոչարյանը փորձում էր խաղալ վախերի վրա, թե ապագայում Փաշինյանը կարող է տանուլ տալ բոլոր ազգային շահերը: Հոլովակներից մեկում ադրբեջանցիներն առևանգում են հայ ձկնորսին Սևանա լճում, մյուսում կանգնեցնում են հայ վարորդներին Սյունիքի մարզում: Բայց արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողներն այդ հոլովակները չափազանցություն են համարել, իսկ ահա հարվածի տակ ընկնելու վտանգը, եթե բանակցություններն Ադրբեջանի հետ վարի քչախոս Քոչարյանը, միանգամայն իրական են:

Վերջապես, Փաշինյանի օգտին է գործել հիասթափության մթնոլորտը, որ տիրում է հայ հասարակությունում: Դա արտահայտվեց ընտրությունների մասնակցությամբ, որ ցածր էր հայ քաղաքականության համար՝ 49 տոկոս: Նման պայմաններում Փաշինյանի կողմնակիցների կորիզը (նրանք բնակչության մոտ 25 տոկոսն են) բավական էր հաղթանակի համար:

Քոչարյանը, անկասկած, նույնպես աջակիցներ ունի, բայց շատ ավելի քիչ: Նրան հաջողվեց հաղթահարել ահռելի հակավարկանիշը հայրենասեր մտավորականության շրջանում, որն այժմ Փաշինյանին և նրա կողմնակիցներին անվանում է «շարիկովներ» և ասում է, որ երկրին պետք է ուժեղ ձեռք, ոչ թե «օխլոկրատիա»: Երևանում նման մարդկանց թիվը բավականաչափ էր, որպեսզի ընտրությունների նախօրեին տպավորիչ 30-հազարանոց հանրահավաք անցկացվեր, բայց երկրի մասշտաբով նրանք այնքան էլ շատ չեն:

Դեռ վերջերս Քոչարյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում իր հակառակորդին «լուզեր» էր անվանում, իսկ այսօր նրա թիմը հայտարարություն է տարածում, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, քանի դեռ «բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստանա սպառիչ բացատրություններ»: Ընդդիմադիրները նույնիսկ խոստանում են դիմել Սահմանադրական դատարան: Բայց այդ առճակատումը հազիվ թե երկար տևի:  Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ընտրությունների հայտարարված արդյունքներն արտացոլում են հասարակական համակրանքների իրական պատկերը: Կրեմլին, չնայած Քոչարյանի հետ հին կապերին, ինչպես երևում է, ձեռնտու են քվեարկության արդյունքները: «Եթե խորհրդարանում մեծամասնություն լիներ Քոչարյանը, ապա դա լրացուցիչ լարվածություն կառաջացներ, չնայած այն հանգամանքին, որ նա մեր հին-նոր գործընկերն է»,- հայտարարեց ընտրությունների արդյունքների կապակցությամբ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Իսկ եթե դա ասում են Մոսկվայում, ապա Քոչարյանը հաստատ ցասումի ալիք բարձրացնելու շանսեր չունի: Կրեմլի ինչի՞ն է պետք,  ոչ ժողովրդական թեկնածուին առաջ հրելով, փչացնել իր հեղինակությունը միանգամայն լոյալ հայ հասարակության աչքում: Ռուսասատնի շահերին Հայաստանում չեն սպառնում ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունների առումով վերջինս նույնիսկ ավելի լավ է, քանի որ ավելի կանխատեսելի է:

Ի՞նչ կլինի հետո

Սակայն չի կարելի ասել, որ այս ընտրություններից հետո Հայաստանում ամեն ինչ առաջվա նման կմնա: Չնայած Փաշինյանը խորհրդարանում պահպանել է սահմանադրական մեծամասնությունը, խորհրդարանի կազմը խիստ փոխվել է: Եթե նախկինում պաշտոնապես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը օլիգարխ Ծառուկյանի կուսակցությունն էր, որը պատրաստ էր հարմարվել ցանկացած իրավիճակի, ապա նոր կառավարությանը սպասում է բախումը կոշտ ընդդիմության հետ՝ ի դեմս Քոչարյանի և նրան հարող ուժերի: Հարց է՝ կուզենա արդյոք Քոչարյանն իր քաղաքական կարիերան ավարտել շարքային պատգամավորի կարգավիճակով, բայց նրա կողմնակիցները հաստատ  չեն թողնի իշխող կուսակցությանը հանգիստ ապրել:

Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը շատ սպառնալիքներ է տեղացել իր ընդդիմախոսների հասցեին, բայց հիմա նա հազիվ թե իրականացնի դրանք. նման քայլը  կարող է թանկ նստել նրա համար: «Նախկինները» կարողացան ապացուցել, որ իրենք ուկրաինական Ռեգիոնների կուսակցության նման փախուստի դիմող կոռումպացված էլիտա չեն, այլ իրական քաղաքական ուժ, որ մեծությամբ երկրորդն է երկրում: Որոշ դեպքերում ընդդիմադիրներին կարող է օգնել ռուսական պետական քարոզչության մի մասը, որը վաղուց է կանգնել Քոչարյանի կողքին:

Ուստի Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյանը ստիպված կլինի իրեն հնարավորինս լոյալ պահել, ինչպես կառավարման սկզբում, երբ շտապում էր օդանավակայան ճանապարհելու Պուտինին: Պատահական չէ, որ արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո Փաշինյանը խոստացավ ընդլայնել համագործակցությունը Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի հետ, որին դեռ վերջերս մեղադրում էր դանդաղկոտության մեջ:

Գլխավոր մարտահրավերը, որից Փաշինյանին չի հաջողվի խուսափել, բանակցություններն են լինելու Ադրբեջանի հետ: Ընտրությունների նախօրեին նա և իր թիմը շատ ջանքեր թափեցին, որպեսզի համոզեն ընտրողներին, թե «Զանգեզուրյան միջանցք» բառակապակցությունը, որով ադրբեջանցիները մատնանշում են ապագա ճանապարհը դեպի Նախիջևան, չի ենթադրում էքստերիտորյալություն:

Այսինքն՝ դա սովորական ճանապարհ է, որից կարող են օգտվել հայ վարորդները և ադրբեջանական բեռնատարները ռուսական սահմանապահների ուղեկցությամբ: Մնում է միայն հասնել նրան, որ իրականում այդպես էլ լինի: Այո, ճանապարհին ավտոմեքենաներ տեսնել հայկական և ադրբեջանական համարներով անսովոր է, բայց այդպիսին է նոր իրականությունը: Եվ այդ իրականությունը ենթադրում է նոր տնտեսական հնարավորություններ, որոնց կարիքն այնքան ունի Հայաստանը:

Իմանալով իր նոր՝ «Բաքվի թեկնածուի» համբավի մասին՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կփորձի շահել փոքրիկ հաղթանակներ, ասենք՝ գերիների հերթական խմբի վերադարձ, և մատուցել դրանք որպես իր ամուր դիրքի արդյունք: Այդ խորապատկերում խոսակցություններ կլինեն շուտով մեծ հաղթանակների մասին, օրինակ՝ Ադրբեջանով Ռուսաստան ապրանքների փոխադրման մեկնարկ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա այս առումով Փաշինյանն իսկական ծուղակի մեջ է: Հաշվի առնելով, որ իր կտրուկ հայտարարությունները («Ղարաբաղը Հայաստան է և վերջ») և պարերը Շուշիում խթան դարձան ադրբեջանական հարձակման համար, նա ստիպված կլինի խուսափել այնտեղ մեկնելուց և խոսել այդ տարածքի մասին միայն որպես «ռուսական խաղաղապահների հսկողության գոտու» մասին, որոնց ներկայությունը պետք է պահպանել: Ընդ որում, Փաշինյանին ձեռնտու կլինի ընդգծել «տարածաշրջանի անորոշ կարգավիճակը», որպեսզի հայ հասարակությունում ցրի այն միտքը, թե շուտով ողջ Ղարաբաղը կարող է հայտնվել Բաքվի հսկողության տակ:

Հայաստանի թեքումն Արևմուտքի կողմը, որով վախեցնում են ռուսաստանյան քարոզիչները, չի լինի: Փաշինյանը փորձերի ու սխալների մեթոդով սովորել է ավելորդ անգամ չնյարդայնացնել Մոսկվային: Սակայն նա արևմտյան հարթակներում կսկսի կրկնակի ուժով թմբկահարել այն միտքը, թե անհրաժեշտ է պահպանել հայկական հսկողությունը ղարաբաղի մնացորդների վրա: Ինչպես նաև ակնարկել հայ ընտրողներին, թե Քոչարյանը չէր հասնի նման հաջողությունների Արևմուտքում: Այդ առումով ակնհայտորեն առանձնահատուկ դեր կխաղա Ֆրանսիան՝ որպես Հայաստանի գլխավոր եվրոպական դաշնակից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում:

Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա Հայաստանի խորհրդարանի նոր կազմի աշխատանքի վերջին կես տարին կհամընկնի Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ընթացիկ մանդատի ավարտի հետ: Իսկ եթե Ռուսաստանի ներկայությունը երկարացվի, ապա դա հիանալի ձեռքբերում կլինի արդեն Փաշինյանի հաջորդ ընտրարշավի համար, որը, ինչպես երևում է, կմնա հայկական քաղաքականության բարձունքում շատ ավելի երկար, քան թվում էր ընդամենը կես տարի առաջ:

Աղբյուրը՝ Московский центр Карнеги

 

Աշխարհում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին