f

Անկախ

Քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են․ՀՔԾ-ում նույնիսկ գործ էլ չի հարուցվել․՛՛Հրապարակ՛՛


Հունիսի 16-ին Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունքի մուտքի առջև, ապա նաև բաժանմունքում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, ծեծված քաղաքացին կանչվել է բացատրություն տալու և արդեն 7 օր է՝ որէև տեղեկություն չունի գործի ընթացքից, մինչդեռ ՀՔԾ-ում նույնիսկ գործ էլ չի հարուցվել։

Հիշեցնենք, որ Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանի հանարահավաքից առաջ « Հայաստան» դաշինքի համակիր Շահեն Վարդանյանը բերման էր եթարկվել, ապա ոստիկանության բաժանմունքի դիմաց, ոստիկանների աչքի առջև ծեծի էր ենթարկվել քաղաքացիական անձանց կողմից, որոնց գլխավորել էր ոմն Բանգլադեշցի Կարենը, ապա քաղաքացուն ոստիկանական բաժանմունքում սկսել էին հարվածել Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, նրա տեղակալ Արսեն Խաչատրյանը։ 

«Ինձ ասացին, որ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել, հետո գործը տեղափոխվել է Հատուկ Քննչական ծառայություն։ Ես դիմում եմ գրել, ինձ հրավիրել են ՀՔԾ, այնտեղ բացատրություն եմ տվել, ասացին, որ գործ պետք է հարուցվի, հիմա ես չգիտեմ, կանչելո՞ւ են հարցաքննության, ես տեղյակ չեմ։ Ասացին՝ քանի որ գործող անձինք բարձրաստիճան  ոստիկաններ  են, ապա քննությունը պետք է ՀՔԾ-ն կատարի»,- մեզ հետ զրույցում ասաց Շահեն Վարդանյանը։ 

Նրան  հարցրինք՝ քննչական-դատավարական գործողություններ՝ հարցաքննություն, առերեսում կատարվե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․

«Ոչ մի բան։ Ամսի 23-ին ինձ հրավիրել են Երևան՝ ՀՔԾ, բացատրություն եմ տվել, դրանից հետո ինձ չեն կանչել։ Ինձ չեն ասել, թե ինչ հոդվածներով են գործ հարուցել, ես տեղյակ չեմ, ոչ մի բան չեն ասել»։ 

Վարդանյանին հարցրինք նաև, թե ինչ տպավորություն ունի՝ ՀՔԾ-ն հետևողակա՞ն է այդ գործով․

«Արդեն 7-րդ օրն է, ես ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Իմ իմանալով՝ գործով անցնում է բաժնի պետը, բաժնի պետի տեղակալները։ Ես դրանց եմ ճանաչում, իսկ մնացած ծեծողները, որոնք քաղաքացիական հագուստով էին, ապա ոստիկանությունն էր պարտավոր նրանց ֆիքսել։ Ես չգիտեմ՝ իրենք ոստիկանության աշխատողնե՞ր են եղել, թե՞ թիկնապահներ են եղել, ամեն մեկը մի բան է ասում, ես չեմ կարող ասել, դա իրենց խնդիրն է, որ հայտնաբերեն։ Այդ օրը իրենք այդտեղ են եղել, բաժնի պետի՝ քրեական գծով տեղակալը տեղում է եղել, բոլոր 4 տեղակալներն էլ տեղում են եղել՝ բաժնի պետի հետ միասին, ծեծուջարդն էլ հենց բաժնի առջևում է եղել։ Այսինքն՝ իրենք պիտի ֆիքսեին, այդքան որ գլուխ են գովում, թե «օպերատիվ կարգով» և այլն, այդ գլուխ գովելու փոխարեն, այնտեղ տեռորով զբաղվելու փոխարեն տեսնեին, թե այդ քաղաքացիական հագուստով մարդիկ ովքեր էին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ իրենց մեքենայի համարանիշներն էլ ոչ մի տեղ գրանցված չէ, այսինքն՝ ես չեմ կարող ասել՝ դրանք օպերատիվ համարնե՞ր էին, թե՞ չեղած համարներ էին»,- ասաց Վարդանյանը։

Հատուկ քննչական ծառայությունից մեր հարցին, թե ի՞նչ փուլում է գործը, ովքեր են անցնում գործով և ինչ կարգավիճակով, պատասխանեցին հետևյալ կերպ․

«Հարուցված քրեական գործ չկա, նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն»։

Փաստորեն,12 օր առաջ տեղի ունեցած ծեծի վերաբերյալ ՀՔԾ-ն դեռ վարանում է քրգործ հարուցել, դեռ հայտնի էլ չէ կհարուցվի՞, թե՞ ոչ, մինչդեռ «Հայաստան» դաշինքի շտաբի պետերը նույն օրը եւեթ ձերբակալվեցին, բժիշկ Չարչյանին կալանքի վերցրեցին՝ ընդամենը ընտրության գնալու հորդորների համար։

Փաստորեն, ծեծելը Հայաստանում նորմալ է, իրավապահները ծեծողներին չեն ձերբակալում, բայց ընդդիմության ներկայացուցիչներին չփարատված կասկածներով, չապացուցված մեղադրանքներով կալանավորում են ու դեռ հայտարարում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ այդ թվում վաստակաշատ, հազարավոր կյանքեր փրկած, Արցախի պատերազմի մասնակցած բժիշկը։

Իսկ թե ինչո՞ւ չեն ձերբակալվում Բանգլադեշցի Կարենը, Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, նրա տեղակալ Արսեն Խաչատրյան, ոչ մեկին պարզ չէ։

 

Շահեն Վարդանյան ՀՔԾ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին