Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել էր, որ Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, որից հետո մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։
Դեպքով Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քր գործ՝ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գործով մեղադրյալներ դեռ չկան։