f

Անկախ

Ադրբեջանը դեմ է տալու մի համաձայնագիր, որով Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը․ Սուրեն Սարգսյան


Եթե Հայաստանը ստորագրում է համաձայնագիր, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ապա, վստահ եղեք, որ Ադրբեջանը այլ տեսակի համաձայնություն չի ստորագրի, քան այնպիսին, որ Արցախի այսօրվա տարածքը նույնպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս լինի՝  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վտանգ կա, եթե ՀՀ-ն ստորագրի այնպիսի մի փաստաթուղթ, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Նախ՝ պետք է հասկանանք՝ ինչ կարգավիճակում  է Արցախը և Հայաստանի հետ որևէ աղերս ունի՞, թե՞ ոչ։ Որովհետև Արցախի անվտանգության երաշխավորներն այս պահին ռուս խաղաղապահներն են, որոնց մանդատն ավարտվում է ընդամենը 4,5 տարուց։ Բնականաբար, շատ լուրջ դիվանագիտական աշխատանք պետք է տանել՝ հասկանալու համար, թե ինչ ձևակերպումներ պետք է մտնեն համաձայնագրի մեջ և թե Հայաստանի բանակցային դիրքային առավելությունները որոնք են, եթե այդպիսիք կան»,-ասաց Սուրեն Սարգսյանը։   

Դիտարկմանը, որ Հայաստանը նախկինում էլ երբեք Ադրբեջանից տարածքային պահանջ չի ունեցել, այլ Արցախի հարցը առաջ է մղվել իբրև ինքնորոշվող պետության խնդիր, այնպես որ, այս դեպքում էլ Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որևէ կերպ չի կարող կանխորոշել ինքնորոշվող երկրի ճակատագիրը, և չի կարող համաձայնել կամ չհամաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, քաղաքագետը պատասխանեց, որ հիմա  հաստատ որոշողը ո՛չ մենք ենք, ո՛չ Արցախը, որովհետև պատերազմում պարտվել ենք և կապիտուլյացիոն ակտ ենք ստորագրել, իսկ Արցախը չի կարող որոշել, որովհետև գոյություն չունի Արցախի սուբյեկտայնություն, Արցախն այս պահին որևէ ձևով Հայաստանից անվտանգության տեսանկյունից կախված չէ, այսինքն, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչպես եղել է վերջին 25 տարիներին։ Այնպես որ, ըստ նրա, այստեղ ակնհայտ է, որ որոշողը մենք չենք լինելու, և հնարավոր է՝ ինչ դեմ տան, այն էլ ստորագրենք՝ առանց այլևայլությունների։

Մինչդեռ եթե Հայաստանը չստորագրի որևէ փաստաթուղթ և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քաղաքագետի համոզմամբ, որևէ գործընթաց ընդհանրապես տեղի չի ունենա, առաջ չի գնա, որովհետև Ադրբեջանը միանշանակ դեմ է տալու մի համաձայնագիր, որտեղ հստակ նշելու է, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նշելու է, որ դրա մեջ ներառված է լինելու նաև Արցախը։

«Ինչ մենք կարող ենք անել՝ բացառապես կախված է մեր բանակցային հմտություններից՝ ձևակերպել այնպիսի միջավայր, որ Հայաստանը և Արցախը մինիմալ կորուստներ ունենան, երբ խոսքը նման համաձայնագիր ստորագրելու մասին է։ Լուրջ դիվանագիտական աշխատանք կա անելու, որը, կարծում եմ, գործող իշխանությունները չեն կարող անել»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանը նաև կանխատեսել էր, որ Հայաստանին պարտադրվող «խաաղության համաձայնագիրը» հնարավոր է ենթադրի լուծարել բանակը և ունենալ միայն ոստիկանական ստորաբաժանումներ։

Դրա մեկնարկն արդեն տեսնում ենք՝ Փաշինյանի հայտարարություններով, որ պետք Սոթք-Խոզնավար հատվածից հանել հայկական զորքը՝ փոխարենը առաջարկել, որ ռուս խաղաղապահները պահեն Հայաստան-Ադրբեջան սահմանը։

«Մեծ հարց է, թե ռուսական խաղաղապահ առաքելությունը որքանով կարող է դառնալ սահմանապահ առաքելություն։ Երկրորդը՝ եթե իհարկե միջազգային խաղաղպահներ լինեն, չի բացառվում, որ նաև այլ խաղացողներ հայտնվեն տարածաշրջանում՝ սահմանային անվտանգության ապահովման նպատակով։ Փաստ է, որ Թուրքիայի հետ սահմանը պահում են ռուս սահմանապահները, հայ-ադրբեջանական սահմանն այս պահի դրությամբ մեծամասամբ կախված է ռուս խաղաղպահներից և սահմանապահ ուժերից, այնպես որ, այստեղ առանձանպես մեծ չէ մեր մանևրելու հնարավորությունը․ մեր սահմանները, այսպես թե այնպես, ոչ ամբողջությամբ են պաշտպանվում մեր կողմից և եթե պահանջ դրվի և մենք ընդհանրապես չունենանք զինված ուժեր, բնականաբար, առնվազն Հայաստանի կողմից պահպանվող սահմանային անվտանգության մասին խոսելը կարող է անհեթեթ լինել»,-ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ պետք է նախ հասկանալ՝ որոնք են մարտահրավերները, որոնց հետ մենք բախվում ենք, որոնք են այն վտանգները, որ գալիս են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, արդյոք նրանք կբավարարվեն ձեռք բերածով, թե կուզենան նոր տարածքներ, այդ թվում, Սյունիքով միջանցք կամ տարածք, որ պետք հանձնվի Ադրբեջանի և Թուրքիայի տնօրինմանը։ Այս բոլոր հարցերի պատասխանները դեռևս չկան և, քանի դեռ չկան, անիմաստ  է խոսել մեր սուվերենության, տարածքային ամբողջականության և ընդհանրապես ինքնության մասին։

Նաև պետք չէ մոռանալ, որ այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում։

Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքը, որի մասին խոսվում է, արդյո՞ք կհամարվի Հայաստանի տարածք, թե՞ կլինի միջազգային վերահսկողության ներքո, սա ևս հստակ չէ այս պահին։

«Դժվար է ասել, թե ինչ եզրույթ կկիրառվի, դժվար է ասել՝ ճանապարհի՞ մասին է խոսքը, թե՞ միջանցքի, Սյունիքից կտրված  մի հատվածի՞ մասին, որովհետև առաջին հերթին չգիտենք, թե ինչ պայմանավորվածություն կա, և երկրորդ՝ չգիտենք, թե ինչ է բանակցում ՀՀ իշխանությունը այս պահին»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Քաղաքագետը պատկերացրած՝ զարգացման հնարավոր սցենարում  Հայաստանը պարտավորվելու է իր տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառման, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:  Այս դեպքում ինչո՞ւ ենք պատվիրակություն ուղարկել Ռուսաստան՝ Սյունիքում ռուսական ևս երկու ռազմական հենակետ տեղակայելու համար։

«Մի բան է՝ ունենալ հենակետ, մեկ այլ բան՝ ռազմաբազա, սրանք տարբեր բաներ են։ Նույնիսկ այն դիտակետերը, որ Թուրքիան ունի Ադրբեջանի տարածքում՝ ռազմաբազա չէ, ռազմաբազայի դասական օրինակ է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Գյումիում։ Դա փակելը գերնպատակ է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար, որպեսզի Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը կրճատվի։ Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը կարող է կրճատվել այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեր տարածաշրջանում չունենա ռազմական ներկայություն․ սա դոկտրինալ մոտեցում է և այդ դոկտրինը ունեն աշխարհի ամենատարբեր երկրներ՝ ՄԱՆ-ից մինչև Թուրքիա»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Նա չբացառեց, որ ինչ-որ պահի կարող է փորձ կատարվել Ռուսաստանին ներքաշել մի իրավիճակի մեջ, երբ Թուրքիան ասի՝ կա՛մ պետք է քո անմիջական սահմանի վրա ես էլ  տեղակայեմ ռազմական բազա, օրինակ, Ադրբեջանի տարածքում, որովհետև դու իմ սահմանի մոտ ունես ռազմաբազա, ես էլ քո սահմանի մոտ եմ ուզում ունենալ՝ տարածաշրջանում Զինված ուժերի բալանսը չխախտելու համար, և երկրորդ տարբերակը՝ հնարավոր է, որ Ռուսաստանին ասեն՝ հանում ես քո ռազմաբազան, մենք էլ չենք տեղակայում ռազմաբազա Ադրբեջանի տարածքում․ Ադրբեջանում տեղակայված թուրքական ռազմաբազան նշանակում է Ռուսաստանի սահմանին մոտ ՆԱՏՕ-ի ռազմաբազա, ինչը Ռուսաստանի անվտանգության ամենամեծ վտանգներից է համարվում։

Պուտին-Բայդեն հանդիպումից հետո, Սուրեն Սարգսյանի համոզմամբ, երկու երկրները ավելի բարեկամ չդարձան, բայց դարձան գոնե միմյանց համար ընկալելի այն առումով, որ կողմերը կարողացան միմյանց ներկայացնել սկզբունքային դիրքորոշումները այս կամ այն հարցի վերաբերյալ, կարողացան հիմնավորել իրենց դիրքորոշունմերը, որոշ հարցերի շուրջ եկան փոխընմբռնման, որոշ հարցերի շուրջ էլ հասկացան, որ ընդհանրապես անհնար է՝ դիրքոշումների չափազանց տարբեր լինելու պատճառով։

«Այնպես որ, այստեղից էլ մեծ ակնկալիք, կարծում եմ, պետք չէ ունենալ և լարվածությունը շարունակվելու է»,-ասաց քաղաքագետը։

Ղարաբաղի հարցը գերտերությունների ղեկավարների օրակարգում լինելու մասին ամենասկզբում ռուսական մամուլում տեղեկություներ հայտնվեցին, բայց հետո, ամփոփիչ ասուլիսների ժամանակ, ընդհանրապես տեղեկություններ չեղան՝ այդ հարցը քննարկվե՞ց, թե՞ ոչ։

«Ես կարծում եմ՝ եթե քննարկվեր, ապա անպայման տեղեկություններ կլինեին։ Հավանական է, որ քննարկվել է, բայց ընդհանուր ձևով է քննարկվել, դրա հավանականությունը նաև պայմանավորում եմ նրանով, որ նախագահներից առաջ այդ հարցին անդրադարձել էին երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, հետո անվտանգության խորհուրդների համապատասխան պաշտոնյաները, դրա համար չեմ կարծում, որ նախագահները ևս կանդրադառնային»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Այս իրավիճակում մեր երկրի շահերը որևէ կերպ պաշտպանելու համար, քաղաքագետի համոզմամբ, ընդհանրապես, պետք է ռազմավարություն ունենանք և հասկանանք, թե ինչ ենք ուզում աշխարհից։

Բայց մենք, ըստ նրա, չունենք ո՛չ նման ռազմավարություն, ո՛չ այդ ռազմավարությանը հասնելու քայլերի հաջորդականություն, տրամաբանություն, մարտավարություն, այնպես որ, առանձնապես մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ այն բանակցություններից, որոնք առաջիկայում կարող են սկսվել։

Ադրբեջան Սուրեն Սարգսյան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին