f

Անկախ

Ռուսական ԶԼՄ-ները հիմար վիճակի մեջ ընկան Հայաստանի ընտրություններով. Ավիգդոր Էսքին


Հունիսի 27-ին հրապարակվեցին Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքները:  Վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է  ընտրողների 53,91 տոկոսի ձայները, իսկ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը՝ 21,9 տոկոսի: Այսպիսով իշխող կուսակցությունը խորհրդարանի ընդհանուր 107 պատգամավորական մանդատներից ունենալու է 68-ը:

Այս ընտրությունները լուրջ խափանումներ վեր հանեցին ռուսական լրատվության մեքենայում: Մենք չենք քննարկի այժմ Փաշինյանի և Քոչարյանի արժանիքներն ու արատները: Ռուսական ղեկավարությունն ակտիվ աշխատում է Հայաստանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Միաժամանակ Մոսկվայում հարգանքով ու բարեհաճությամբ են ընդունում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Տեղին է հավելել, որ երեք տարի առաջ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում թերահավատ վերաբերմունքի էր արժանանում  ոչ միայն հեռուստակայաններում, այլև Կրեմլում: Տագնապ էր առաջացնում  նրա՝ պետական ապարատում այնպիսի կադրերի ընդգրկման քաղաքականությունը, որոնք հոռետես էին վերաբերվում Ռուսաստանի հետ միությանը: Ռոբերտ Քոչարյանի դատական հետապնդումը նույնպես հասկանալի տարակուսանք էր առաջացնում: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Հայաստանում թեքումը Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի կողմը  Սերժ Սարգսյանի նախագահության օրոք շատ ավելի էր զգացվում: Բայց իներցիայի անտեսանելի պատճառներով նա «յուրային» էր:  

Ղարաբաղյան աշնանային պատերազմից հետո հարաբերությունները Փաշինյանի հետ նկատելի լավացան: Կարևոր է ընդգծել, որ Կրեմլը, Ռուսաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև Պետդուման ու  Դաշնության խորհուրդն ընդունեցին Հայաստանի ընտրությունների արդյունքներն անմիջապես և անվերապահորեն: 

Անկողմնակալ հայացքը Ռուսաստանի մեդիա դաշտին Հայաստանի ընտրությունների համատեքստում տխուր եզրակացությունների է հանգեցնում: Փաստորեն ռուսական բոլոր ԶԼՄ-ները մոլորության մեջ էին գցում իրենց սպառողներին և ռուսական ղեկավարությանը:

Այսպես, РИА Новости-ի հրապարակած հարցումը ընտրությունների օրը Քոչարյանի կուսակցությանը տալիս էր 32 տոկոս, իսկ Փաշինյանին՝ ընդամենը 24 տոկոս: Այդ կանխատեսումը հրապարակեց Մարգարիտա Սիմոնյանը ընտրությունների օրը: «Коммерсантъ»-ն այլ թվեր էր ներկայացրել  ընտրությունների նախօրեին. 24,1 տոկոս Քոչարյանի դաշինքին, 23,8 տոկոս՝ Փաշինյանի կուսակցությանը:  

Նույնիսկ այնպիսի փորձառու մարդը հայկական հարցերում, ինչպիսին է Կոնստանտին Զատուլինը, ընտրություններից ընդամենը մի երկու օր առաջ վստահությամբ էր խոսում Քոչարյանի հաղթանակի մասին:

Հենց որ ընտրատեղամասերը փակվեցին, ռուսական ԶԼՄ-ների հսկա Արամ Աշոտովիչ Գաբրիելյանովն իր տերեգրամ ալիքում գրում էր. «Ստացվել են ռուսական կառույցների էկզիտպոլների տվյալները: Նրանք սկզբունքորեն չէին տալիս ինձ ընտրությունների ավարտի տվյալները: «Հայաստան»՝ 41, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 21, «Բարգավաճ Հայաստան»՝ 10, «Պատիվ ունեմ»՝ 7»:

Չենք գտնում գեթ մեկ կանխատեսում ռուսական ԶԼՄ-ներում, որում ներկայացված կանխատեսումները մոտ լինեին իրական դասավորությանը: Կարող ենք հայտնաբերել սոցցանցերում Հայաստանի մեկ-երկու գիտակի, որոնք զգուշավորություն էին պահպանում: Բայց ընդհանուր պատկերը միագույն է:

Խափանումը միայն ֆավորիտին վեր հանելու հմտության առնչությամբ չէր: Ամիսներ շարունակ Փաշինյանի դեմ համակարգված քարոզչություն էր վարվում: Մենք սա գրում ենք ո՛չ արդարացնելու, ո՛չ էլ կշտամբելու համար, բայց նշում ենք այն հավանականությունը, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչությունը ռուսական ԶԼՄ-ներում հանգեցրել է հակառակ արդյունքի: Քիչ ջանքեր չեն գործադրվել: Ե՛վ Պոզներն աշխատեց, և՛ հաճախ էր Փաշինյանի դեմ հանդես գալիս Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման մասնակիցների հետ: Ցայտուն էր հատկապես  ազդեցիկ Սերգեյ Կուրղինյանի ելույթը ընտրություններից քիչ առաջ: Նա այսպես ներկայացրեց իրավիճակը. «Քոչարյան կամ մահ»: Եվ միաժամանակ հայտնեց, որ ադրբեջանական հատուկ ջոկատն արդեն Երևանում է Փաշինյանին օգնելու համար: Քանի՞ ձայն բերեց նա այդ կերպ Փաշինյանի կուսակցությանը:

Կարելի է հիշել, թե ինչպես Փաշինյանի իշխանության գալուն պես պետական ռադիոյով հնչեցին նշանավոր քաղաքական գործիչների կոչերը՝ «խեղդել արյան մեջ» և «թող կորչեն, ընկերություն անել Ադրբեջանի հետ»: Կարելի է ավելացնել, որ այժմ՝ անմիջապես ընտրություններից հետո, պաշտոնատարները և խոսողները տագնապ արտահայտեցին՝ կապված կեղծումների հետ և արյունահեղություն գուշակեցին: Եվ այդ ամենն առանձին ձայներ չէին, այլ գերակշռող և մյուս կողմի խոսքը ներկայացնելու և նրան պաշտպանելու իսպառ բացակայության պարագայում: Բայց չէ՞ որ ստիպված ես կրկին աշխատել Փաշինյանի կառավարության հետ: Ուրեմն ինչո՞ւ և ինչի՞ համար էր այս ցուցքը:

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

Աշխարհում Ռուսաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին