f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Ո՞ր որոշումը կընդունի Սահմանադրական դատարանը, կախված է, թե դատարանն ինչպիսի ապացուցողական բազա կունենա․ՍԴ դատավոր


Հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր (1996-2003, 2014-20), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր (2003-14) Ալվինա Գյուլումյանի հետ։ 

- Տիկի՛ն Գյուլումյան, «Հայաստան» դաշինքն ընտրությունների հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական պաշտոնական տվյալները հայտարարեց, մանդատների բաշխումը կատարեց։ Հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը կարող է երեք որոշում ընդունել իրենց դիմումի հիման վրա՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, արդյունքներն անվավեր ճանաչել և նշանակել երկրորդ փուլ, արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

- «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77 հոդվածի 13-րդ կետի համաձայն՝  Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Թե սրանցից որ որոշումը կընդունի դատարանը, կախված է, թե դատարանն ինչպիսի ապացուցողական բազա կունենա։ Այսինքն՝ ինչ փաստեր կներկայացնեն [ՍԴ դիմած] կողմերը․ ինչ կներկայացնեն և՛ դիմող, և՛ պատասխանող կողմը որպես առարկություն կամ որպես բացատրություն այդ ներկայացված ապացույցի դեմ։ Սրանցից է կախված, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Նախկինի [նախկին ընտրությունների] համար Սահմանադրական դատարանին մեղադրում էին, ասում էին, որ «դատարանն ընտրությունները դակել է»։ Մենք [ՍԴ դատավորներով] ասում էինք, որ «դիմող կողմերը երբևէ ապացույց չեն ներկայացրել»։ Այսինքն՝ օրենքով սահմանված կարգ կա, պետք է այդ խախտումները ֆիքսվեին, պետք է դիմեին վարչական դատարան, որոշակի գործընթացներ պետք է անցնեին։ Հիմա ես այս ընտրություններով որևէ տեղեկություն չունեմ։ Եթե անցել են այս գործընթացները, ունեն անհրաժեշտ ապացուցողական հիմքեր, որոնք կարող են ՍԴ որոշման հիմքում դրվել, Սահմանադրական դատարանը կարող է ընդունել այս [77-րդ հոդվածով նախատեսված] որոշումներից որևէ մեկը։ Այս պահին ասել, թե ինչպիսի ապացույցներով են դիմող դաշինքները և դիմող կուսակցությունը փորձում գնալ Սահմանադրական դատարան, ես տեղեկացված չլինելով՝ կվախենամ սխալ եզրակացություններ անել։

- Ի՞նչ ապացուցողական բազա է հարկավոր, որ ՍԴ-ն մանդատների բաշխման նոր կարգ սահմանի։

- Իմ կարծիքով՝ պետք է ցույց տրվեն ընտրական այնպիսի խախտումներ, որոնք բերել են ձայների որոշակի փոփոխության, սա մեկ։ Երկրորդը՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, թե ինչպես է Դոնթի բանաձևով մանդատների բաշխումը կատարվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճի՞շտ է կատարել այդ բաշխումը, թե՞ ոչ։ Սրանք բոլորը դատարանի գնահատողական իրավասության մեջ են գտնվում։ Դատարանը պետք է գնահատի և հետո նոր եզրակացության հանգի։

- Ապացուցողական բազայի ի՞նչ օրինակներ եք կարող նշել, որոնց հիման վրա ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

- Հիմա շատ դժվար է դրա մասին խոսելը։ Օրինակ՝ Ընտրական հանձնաժողովներում համապատասխան կարծիքներ, ընտրական հանձնաժողովներում դիտորդների կատարած դիտողություններ, դրանց հիման վրա առաջին ատյանի դատարան ներկայացված դիմումներ, այդ դիմումների ընթացքի վերաբերյալ, դրանց հիման վրա քրեական գործ հարուցելու վերաբերյալ ներկայացված միջնորդություններ և դրանց հետագա զարգացումներ, նախընտրական փուլում որոշակի խախտումներ՝ այդ փուլից սկսած մինչև վերջ։ Օրինակ՝ եթե ընտրական ցուցակների հետ կապված որևէ խնդիր է առաջացել, ապա այդ ընտրական ցուցակների հետ կապված խնդիրները բողոքարկվե՞լ են դատարանում, թե՞ ոչ։

- Իսկ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումից հետո երկրորդ փուլի նշանակումը կատարվելու է, օրինակ, 1-ին և 2-րդ տեղը գրավա՞ծ ուժերի միջև, երբ պարզվի, որ 1-ին տեղը գրաված ուժը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայները։ Ո՞ր դեպքում ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները և երկրորդ փուլ կնշանակի։ 

- Ո՞ր դեպքում այդպես կանի։ Սա նույնպես ենթադրության դաշտից է, որովհետև նոր Ընտրական օրենսգրքով որևէ վեճ չի եղել, որ ես ասեմ՝ «իմ փորձը սա է ցույց տալիս, որ այսպես կվարվի դատարանը»։ Բայց ենթադրություններ անել իհարկե կարելի է։ Օրինակ՝ կարող են մասնակցել նաև 3-րդ, 4-րդ տեղը զբաղեցրած ուժերը․ կարող են ասել, որ իրենց քվեները քիչ են արձանագրվել, կարողանան ապացուցել, որ քիչ են արձանագրվել, և հետևաբար 2-րդ փուլ նշանակվի նաև նրանց մասնակցությամբ։ Այնպես որ, ասել, որ 2-րդ փուլը պետք է տեղի ունենա 1-ին և 2-րդ տեղերի միջև, ճիշտ չի լինի։ Այսինքն՝ ամեն ինչ հանգում է նրան, թե ինչպիսի ապացույցներ կներկայացվեն դատարան, ինչպիսի հիմնավորումներ կներկայացվեն դատարան, որքանով այդ հիմնավորումները կլինեն անհերքելի կամ որքանով կհերքվեն։

- Տիկի՛ն Գյուլումյան, հնարավոր է, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք» կուսակցությունն ընտրությունների չեղարկման համար բռնության կոչերի հարցով դիմի ՍԴ։ Որ Փաշինյանը մուրճով սպառնում էր, սպառնալից հայտարարություններ էր հնչեցնում նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այսպիսի բաները հիմք ծառայո՞ւմ են ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Այսպիսի ապացուցողական բազան կարո՞ղ է հիմք դառնալ։

- Դժվարանում եմ պատասխանել, որովհետև կոնկրետ հարցը չեմ ուսումնասիրել։ Բայց ենթադրում եմ, որ եթե կարողանում են ապացուցել, որ դա ազդել է ընտրողների ազատ կամարտահայտության վրա, ապա այո, կարող է [հիմք դառնալ]։ Դա մի քիչ բարդ է ապացուցելը, բայց կարծում եմ, որ մի քիչ լուրջ աշխատանք կատարելու դեպքում հնարավոր է։

- Նույն կոնտեքստում կարելի՞ է դիտարկել ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց բերման ենթարկելը, շտաբների ղեկավարներին բերման ենթարկելը։   

- Իհարկե, իհարկե։

- Նաև դպրոցների ուսուցիչներին, Բժշկական կենտրոնների տնօրեններին աշխատանքից հեռացնե՞լը։

- Բայց դրանք պետք է լինեն ոչ թե զուտ հնչեցված կարծիքներ, այլ պետք է փաստական հիմք ունենան։ Եթե մենք ասում ենք, որ դպրոցի որևէ ուսուցչի նկատմամբ հարկադրաբար ինչ-որ բան են արել, մենք առնվազն պետք է ունենանք այդ դպրոցի ուսուցչի տրված բացատրությունը։ Կամ դրա վերաբերյալ որևէ իրավապահ մարմնի արված հայտարարությունը։ Մենք չենք կարող, եթե լինեն ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ասում էին՝ «Դե բոլորը գիտեն, որ այդպես է եղել»։ Դատարանի համար կոնկրետ ապացույց է պետք։

- Հետընտրական զարգացումները կարո՞ղ են հիմք դառնալ։ Օրինակ, որ համայնքապետերն են ազատվում աշխատանքից, [համաձայն տարբեր տեղեկությունների] Օձունի համայնքապետին ծեծի ենթարկեցին մարզպետարանի աշխատակիցները։

- Գնահատելու համար նշանակություն կարող է ունենալ։ Իհարկե կարող է ունենալ, որպեսզի ցույց տրվի, որ դա շարունակական գործողություն է, և այս վարքագծով ապացուցվում է նախկինում արվածը։ Դրանք բոլորը դատարանի գնահատման տիրույթում են։   

 

հարցազրույց Ալվինա Գյուլումյան Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Իմ՝ այստեղ գտնվելը հասարակության բուժման նպատակով է․ Արմեն Չարչյան
Անվտանգությունն առաջին հերթին է, իսկ մենք միշտ կմնանք ինքնիշխան պետություն. Խաչատուր Սուքիասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները որպես բողոքի նշան լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Արծվիկ Մինասյան. Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և «Ազատություն» ռադիոկայանը կողմնակալ են
Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
«Արմենիա»-ն օգոստոսին կիրականացնի 4 լրացուցիչ չվերթ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ
՛՛168 ժամ՛՛․Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել
Եվս 35 զինծառայողներ կամ նրանց ընտանիքի անդամներ հատուցում են ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
Կայացել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը
Կամ սրանով ուզում են ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ ուղղակի սարսափած են ընդդիմությունից. Վանեցյան
«Հայաստան». Իշխանությունները մոռացել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ նախկին վարչապետի միջնորդության մասին
Ադրբեջանը կարող է ձեռքերը հասցնել մեր պետական մարմիններին, գործիչներին՝ օգտագործելով քաղաքական իրավիճակը․ Արսենյան
Հայաստանի առջև բացվում են միջուկային տեխնոլոգիաների կիրառման շրջանակն ընդլայնելու անսահմանափակ հնարավորություններ
Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին. Վանեցյան
Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը
Ինչից է մահացել զորամասը լքած զինծառայողը․ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բուհերի մասին» օրենքը
Բարեփոխումները 1-2 օրվա խնդիր չեն. Խաչատուր Սուքիասյան
ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագրերը. Նոր կառավարությունն ունի փոխվարչապետ և 3 նախարար
Գնել Սանոսյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
Մեր գործընկերների առաքելությունն է՝ կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը. Աշոտյան
Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ նախագահի վերաբերյալ որոշումը հենց եղավ կհաջորդեն մեր գործողությունները․ Արամ Վարդևանյան
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Օրակարգում է եղել նաեւ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ. անվտանգության հարցերը չեն կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի. Սեյրան Օհանյան
Ավելին
Ավելին