ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է մաքսատուրքից ազատման արտոնություն տալ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեսքտիլ»-ին եւ Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Դռագսման»-ին: Առաջինը ներառված է օրակարգում, իսկ երկրորդը հանվել է:
Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը ընդգրկված էր Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում: