Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասերորդ նահանգը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գործադրված նպատակային ջանքերի համար իր և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։
«Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․»,- եզրափակել է Հարությունյանը։