Իրաքում 25-ամյա խոհարարը մահացել է այն բանից հետո, երբ ընկել է հարսանիքի համար պատրաստվող հավով ապուրի կաթսայի մեջ։ Daily Star պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառով նա երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։ Գրում է Gazeta.ru-ն:
Հունիսի 15-ին Իսա Իսմայիլը սայթաքել է և ընկել եռացող հեղուկի մեջ: Արդյունքում նա ստացել է մարմնի 70% -ի այրվածքներ:
Տղամարդը հոսպիտալացվել է: Այնուամենայնիվ, հինգ օր անց նա ստացած այրվածքներից մահացել է հիվանդանոցում:
Հրապարակման մեջ նշվել է, որ Իսմայիլը վերջին ութ տարիներին աշխատել է որպես խոհարար: Նա կերակուրներ էր պատրաստում հարսանեկան երեկույթների, սգո արարողությունների և այլ միջոցառումների համար:
Մահացածն ունի երեք երեխա, նրանցից կրտսերը` վեց ամսական է: